Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի արխիվապահ

04.11.2009

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի արխիվապահ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Աշխատակազմի արխիվապահը կատարում է Աշխատակազմի արխիվ համալրված դատական ակտերի տեխնիկական մշակում և դասավորում, գույքագրում ու համակարգում, պատասխանատվություն է կրում Աշխատակազմի արխիվ հանձնված գործերի, վճիռների, դատավճիռների, որոշումների և այլ փաստաթղթերի պահպանության հարցում. իրականացնում է Աշխատակազմի և արխիվի խնդիրների իրականացման նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է Աշխատակազմի և արխիվի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները, իրականացնում է Աշխատակազմի և արխիվի փաստաթղթային սպասարկումը, փաստաթղթաշրջանառության վարման աշխատանքները, իրականացնում է համակարգչային մուտքագրման և ելքագրման աշխատանքներ, մասնակցում է Աշխատակազմի և արխիվի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին. Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն. իրականացնում է ելքային և մուտքային գրությունների համակարգչային աշխատանքներ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։
Աշխատակազմի արխիվապահը ունի Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։ 

նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1. առնվազն միջնակարգ կրթություն.
2. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. գրական հայերենի պատշաճ իմացություն։ 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դեպարտամենտի կենտրոնական մարմնի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ)
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի
* անձնագրի պատճենը։ 

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում է անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 28.10.2009թ.
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, 511-757)։ 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 04.11.2009թ-ին ժամը` 11։00-ին, Դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։