Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների բաժնի պետ

13.04.2010

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների բաժնի պետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

Բաժնի պետը Վարչության պետի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում գնումների գործընթացին ուղղված կանոնակարգված գործունեություն, հետևում է Դեպարտամենտի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներին անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերանը, գնման հայտի փաթեթների կազմմանը, ինչպես նաև մասնակցում է գնումների գործընթացին, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, Վարչության պետին ներկայացնում է Բաժնի աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն, Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատողներին՝ կատարված աշխատանքների արդյունքների հիման վրա խրախուսումներ կամ պատժամիջոցներ կիրառելու համար, իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում, համաձայնեցնում և Վարչության պետին է ներկայացնում վարչության գործունեության վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի նախագծեր եզրակացություններով և հիմնավորումներով (տեղեկանքներով), համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի դատական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին, Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ, ըստ անհրաժեշտության Վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ՝ կոնկրետ աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար, Վարչության պետի հանձնարարությամբ հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, համակարգում է գնումների պետական լիազոր մարմնի և Դեպարտամենտի միջև գնումների վերաբերող հարաբերությունները, եզրակացություն է տալիս գնումների կատարման շրջանակներում Դեպարտամենտի կենտրոնական մարմնի և նրա առանձնացված ստորաբաժանումների կողմից հաստատվող, այդ թվում լիազոր մարմին ներկայացվող փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ, իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ։ Բաժնի պետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
1. բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
2. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
3. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4. գրական հայերենի պատշաճ իմացություն.
5. առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները։
Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է։ Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ)
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը։ 

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 06.04.2010թ. ։
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։ 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 13.04.2010թ-ին ժամը` 15։00-ին, Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757)։