Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահ

04.04.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահի (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

Աշխատակազմի հաշվապահը պատրաստում է վճարման հանձնարարագրերը, ֆինանսական ժամանակացույցերը, պայմանագրերից քաղվածքները (կնքված պայմանագրի հիման վրա), բյուջետային և միջգանձապետական փոխանցագրերը, վարում է գույքի հաշվառումը, վարում է հիմնարկի պահեստ մուտքագրված և ելքագրված ապրանքանյութական արժեքների հաշվառումը, պատրաստում է և սոցապահովագրման հիմնադրամին է ներկայացնում աշխատակիցների անհատական հաշվետվությունները, եռամսյակային և տարեկան հաշվետվությունները ներկայացնում հարկային մարմիններ, պատրաստում է աշխատավարձերի, արձակուրդների վճարային ցուցակները: Աշխատակազմի գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ իրականացնում է այլ ընթացիկ աշխատանքներ, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն տնտեսագիտական կրթություն, դատական (պետական)  ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային  ստաժ կամ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
* գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) կամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.03.2017թ.:

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի հաշվապահի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780) կամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմ (ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6, հեռ. 0322-42148):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 04.04.2017 թվականին ժամը` 15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):