Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի գրասենյակի պետ

18.04.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի պետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

 Գրասենյակի պետը ա) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատակազմում գործավարության իրականացումը և գրասենյակի ընթացիկ գործունեությունը (աշխատանքները). բ) վերահսկում է գրասենյակի աշխատակիցների, ինչպես նաև դատավորի գործավարի կողմից իրականացվող գործավարության ընթացքը. գ) կատարում է աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները կապված իր լիազորությունների, ինչպես նաև աշխատակազմի գործառույթներից բխող այլ հիմնախնդիրների իրականացման հետ. դ) նախապատրաստում և ներկայացնում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն. ե) վարում է պետական տուրքի հաշվառումը. զ) կազմում է հաշվետվություններ. է) պատասխանատվություն է կրում գործավարության իրականացման արդյունքում ստացված տեղեկատվության ամբողջականության, հավաստիության և ճշգրտության համար. ը) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Գրասենյակի պետն ունի օրենքով, աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
*բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն  2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի  1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն. գրական հայերենի պատշաճ իմացություն. տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
* Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է:
 Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
  
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ    1535-Ն որոշմամբ):
 Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը.  
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է 10.04.2017թ.:

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1.
 ՀՀ Սահմանադրություն.
2.
 ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3.
 <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4.
 ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի պետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 511-757, 511-780)։

 Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 18.04.2017թ. ժամը 15:00-ին Դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):