Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ

14.09.2017

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար.

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության պաշտոնների առաջատար խմբի 1-ին ենթախմբում կոդ՝ ԴԴ-3.1-146.1).

 Ծառայության մասնագետը՝

ա) գործում է դատարանի նախագահի խորհրդականի անմիջական ենթակայությամբ և հաշվետու է նրան.

բ) դատարանի նախագահի խորհրդականի ղեկավարությամբ փորձաքննություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության  վճռաբեկ դատարանի որոշումների նախագծերի կապակցությամբ, տալիս է եզրակացություններ, տեղեկանքներ, կազմում է որոշման նախագծեր.

գ) դատարանի նախագահի խորհրդականի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ  նյութեր  և տեղեկատվություն.

դ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Ծառայության մասնագետն ունի Օրենքով, Աշխատակազմի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է  այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ): 

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 

ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնա­գիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.

բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակ­ներում կողմնորոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.

ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված փակ մրցույթներին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները։ 
Դիմողը ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը` 
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովի անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել. 
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին 
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին 
* տեղեկանք` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը  կցված է սույն հայտարարությանը. 
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի 
* անձնագրի պատճենը։ 

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ։ 
Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։ 
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9։30-ից մինչև 17։30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։ 
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 07.09.2017թ.

Մրցույթին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780)։ 

Վերոնշյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթները կկայանան 14.09.2017թ-ին ժամը` 15։00-ին, ՀՀ դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780)։