Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության Միջազգային կապերի բաժնի մասնագետ

15.09.2017

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի մասնագետ­ի պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 1-ին ենթախմբումբ


Բաժնի մասնագետը 
Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, պատշաճ և ժամանակին կատարում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությունները, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին, մասնակցում է Բաժնի ընթացիկ գործունեության և աշխատանքների կազմակերպմանը, ծրագրմանը, համակարգմանը, Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի, Վարչության և Բաժնի պետերի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր, իրականացնում է միջազգային կառույցների հետ համագործակցության, այդ թվում`  միջազգային կառույցներում ՀՀ դատական համակարգը և Դեպարտամենտը ներկայացնելու ուղղությամբ կատարվող աշխատանքները, իրականացնում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված՝ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերի շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը, իրականացնում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված՝ միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին դատավորների և դատական ծառայողների մասնակցությունն ապահովելուն ուղղված աշխատանքները, իրականացնում է Դեպարտամենտի միջազգային համագործակցության բնագավառում ընդհանուր քաղաքականության աշխատանքները, իրականացնում է կանոնադրությամբ, Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանո­նադրությամբ և իրավական այլ ակտերով նախա­տեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտե­րով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ): 


Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ

բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնո­րոշվելու ունակություն.

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) ազատ տիրապետում է առնվազն ռուսերենի և անգլերենի:

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:  

 Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
*գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
*տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ներ)ի, վկայական(ներ)ի, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին. 
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ    1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
*երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
*անձնագրի պատճենը:

   Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
    Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
    Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
     Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.08.2017թ.:

Մրցույթի  հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժնի մասնագետ­ի պաշտոնի անձնագիրը:

   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 15.09.2017 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):