Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

ՀՀ դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի մասնագետ

02.10.2017
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության առաջատար պաշտոնների խմբի 2-րդ ենթախմբում)

   Բաժնի մասնագետը Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները: Կատարում է Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությունները, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին: Մասնակցում է Բաժնի ընթացիկ գործունեության և աշխատանքների կազմակերպմանը, ծրա•րմանը, համակարգմանը: Դեպարտամենտի ղեկավարի և Բաժնի պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր: Իրականացնում է Դեպարտամենտի կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում դատական ծառայության և Դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնում և առանձնացված ստորաբաժանումներում ծառայության ուսումնասիրության և վերահսկման աշխատանքները: Իրականացնում է ՀՀ դատական օրենսգրքի, Օրենքի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումների, Վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի` դատական ծառայողներին և դատական կարգադրիչների ծառայությանը վերաբերող իրավական ակտերի պատշաճ կատարման նկատմամբ վերահսկողության աշխատանքները: Իրականացնում է Բաժնի վերահսկողական այցերի տարեկան ծրագրի կազմման և ներկայացման աշխատանքները: Իրականացնում է վերահսկողական այցեր, որոնց արդյունքում դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից կատարված խախտումներ հայտնաբերելու դեպքում իրականացնում է համապատասխան արձանագրությունների, ակտերի, տեղեկանքների, զեկուցագրերի, հաշվետվությունների և այլ գրությունների կազմման և ներկայացման աշխատանքները: Իրականացնում է դատական ծառայողներին և դատական կար•ադրիչներին հանձնված գույքի նպատակային օգտագործման, դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կողմից համազգեստ, հատուկ միջոցներ, զենք կրելու կանոնների պահպանման, և դատական ծառայողների և դատական կարգադրիչների կողմից ներքին կարգապահական և վարքագծի կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության աշխատանքները: Իրականացնում է Դեպարտամենտի և դրա առանձնացված ստորաբաժանումների համապատասխան աշխատողների նկատմամբ Բաժնի կողմից կատարված վերահսկողական գործունեության արդյունքների հիման վրա խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար համապատասխան առաջարկությունների, հիմնավորումների, եզրակացությունների, տեղեկանքների և համապատասխան փաստաթղթերի նախագծերի ներկայացման աշխատանքները:
   Բաժնի մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ) :

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ դատական ծառայության առնվազն 1-ին դասի կրտսեր ծառայողի դասային աստիճան կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն:

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:
   Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
*գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
*տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 8-ի թիվ 1535-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
*երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
*անձնագրի պատճենը:

   Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
    Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
    Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
    Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 25.09.2017թ.:

Մրցույթի հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. ՀՀ դատական դեպարտամենտի վերահսկողության բաժնի մասնագետի պաշտոնի անձնագիրը:

   Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

   Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 02.10.2017 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):