Home Contacts
Armenian Version English Version


Թափուր աշխատատեղեր

Արդարադատության խորհրդի աշխատակազմի կրտսեր մասնագետ

15.02.2018
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար


ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի կրտսեր մասնագետ
(պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Աշխատակազմի կրտսեր մասնագետը Արդարադատության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, իրականացնում է Աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքնները, իրականացնում է Արդարադատության խորհրդի և Արդարադատության խորհրդի կար•ապահական հանձնաժողովի նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, նախապատրաստում է Արդարադատության խորհրդի և Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի որոշումների նախագծեր, Արդարադատության խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:
Աշխատակազմի կրտսեր մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:
Դիմողը Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը`
* գրավոր դիմում՝ մրցութային հանձնաժողովին անունով՝ նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները՝ բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 08.02.2018թ.:

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրություն.
2. ՀՀ Սահմանադրություն (փոփոխություններով)
3. <<Դատական ծառայության մասին>> ՀՀ օրենքը.
4. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
6. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
7. Արդարադատության խորհրդի աշխատակազմի կրտսեր մասնագետի պաշտոնի անձնագիրը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780) :

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 15.02.2018 թվականին ժամը` 11:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):