Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման մասին

15.05.2017

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի

ԹԻՎ 02Լ ՀՐԱՄԱՆԻ 

 

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակը սպառվել է և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 136-րդ և 137-րդ հոդվածներով` հայտարարվում է վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակի կազմման մասին:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի մայիսի 30-ը ներառյալ), Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձինք կարող են Արդարադատության խորհրդին ներկայացնել դիմում` վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար ծառայողական առաջխաղացման ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկվելու ցանկությամբ:

Դիմումները ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ