Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Արդյո՞ք անձին սեփականության իրավունքով պատկանող տարածքին կից՝ համայնքին պատկանող հողամասի վրա կառուցված քարե պարսպի և մետաղյա դարպասի առկայության փաստն ինքնին բավարար է եզրահանգելու համար, որ դրանք կառուցվել են տվյալ անձի կողմից, և հիմք է վերջինիս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու համար:

26.07.2017

Թիվ ՎԴ/4546/05/15 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի տարրերի վերաբերյալ: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը բացահայտել է, թե որ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում անձը կարող է ենթարկվել նշված հոդվածով սահմանված վարչական պատասխանատվության:
ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, անդրադարձել է խնդրո առարկա զանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքներին՝ ընդգծելով, որ որպես ընդհանուր կանոն վարչական պատասխանատվության առաջացման համար այդ արարքները՝ ինքնական զավթումը և դրա հետևանքները չվերացնելը, պետք է կատարվեն միևնույն սուբյեկտի կողմից: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե համայնքի վարչական սահմաններում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը փաստացի ապօրինի տիրապետող անձը համայնքի ղեկավարի կողմից նախազգուշացվել է տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները վերացնելու անհրաժեշտության մասին, սակայն այդ նախազգուշացումից հետո չի վերացրել տվյալ հողամասի ինքնակամ զավթման հետևանքները, ապա կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության՝ անկախ այն հանգամանքից, որ ի սկզբանե ինքնակամ զավթումն իրականացրած անձը և հողամասը փաստացի տիրապետող և իրավասու մարմնի առաջարկով դրա հետևանքները չվերացրած անձը տարբերվում են միմյանցից:


Վարչական գործ թիվ ՎԴ/4546/05/15