Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման մասին ծանուցելու և վարչական վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու տարբերակված իրավական հիմքերը

26.07.2017

Թիվ ՎԴ/7107/05/14 վարչական գործով 2017 թվականի հուլիսի 20-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել վարչական վարույթի մասին ծանուցելու և վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու միջոցով մարդու՝ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքների բաղադրատարր հանդիսացող՝ լսված լինելու իրավունքի կենսագործման կառուցակարգի վերաբերյալ:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով ՀՀ աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովի թիվ ՎԴ/0016/05/08 վարչական գործով 26.12.2008 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտել է, որ թեև վարչական վարույթի մասնակիցներին վարույթի մասին ծանուցելը և վարույթի մասնակիցներին լսելը կատարվում են վարչական վարույթի երկու տարբեր փուլերում և նախատեսված են վարչական վարույթի հարուցման ու ընթացիկ փուլերը կարգավորող իրավական նորմերով, սակայն նշված ընթացակարգային գործողությունները հետապնդում են մեկ միասնական նպատակ, որը հանգում է մարդու՝ 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի և 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատշաճ վարչարարության հիմնարար իրավունքների իրացման երաշխավորմանը:
Այնուամենայնիվ, ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ վարչական վարույթի մասնակիցներին վարույթի հարուցման մասին ծանուցելու և այդ վարույթի ընթացքում լսումներ անցկացնելու իրավական հիմքերը տարբերվում են միմյանցից: Մասնավորապես, վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի հարուցման մասին չծանուցելու իրավական հիմքի՝ վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից պակաս լինելու առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ վարույթի մասնակիցների լսված լինելու իրավունքը սահմանափակելու և առանց ընթացիկ փուլում լսումների իրականացման՝ միջամտող վարչական ակտ ընդունելու համար, եթե բացակայում են լսումներ չանցկացնելու կամ վարչական վարույթը միայն եզրափակիչ փուլով իրականացնելու համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված դեպքերը:


Վարչական գործ թիվ ՎԴ/7107/05/14