Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

25.08.2017

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը, հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի ներկայացուցիչների հետ 03.08.2017թ. քննարկման արդյունքները և նույն օրը հրապարակված հայտարարությունը, տեղեկացնում է.

1.      Մինչև հատուկ սարքավորումներ ձեռք բերելը, վարչական կամ քաղաքացիական գործերով դատարանների շենք մուտք գործելիս փաստաբանի կամ փաստաբանի իրերի զննություն չի իրականացվելու, բացառությամբ այն դեպքի, երբ անհրաժեշտ է ապահովել դատավարության մասնակիցների և ներկա այլ քաղաքացիների անվտանգությունը, կամ հիմնավոր կասկած կա, որ փաստաբանի մոտ արգելված իր կա.

2.     Զննություն կատարելու դեպքում խտրականություն չի կարող դրվել փաստաբանի և դատախազի միջև.

3.  Զննություն կատարելու դեպքում, փաստաբանների պահանջով, նրանց նկատմամբ կիրառվելու են 03.08.2017թ. հայտարարության մեջ նշված առանձնահատուկ պայմանները (առանձին սենյակում զննվել, փաստաբանի հրավիրած անձի ներկայություն, զննության ընթացակարգի արձանագրում, արձանագրության օրինակի տրամադրում, առանձին պահատեղիի տրամադրում).

4.      Արգելված իրերի կամ առարկաների հարցում կամայականություն դրսևորվել չի կարող, այլ անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2011թ. հուլիսի 21-ի թիվ 04-ն որոշմամբ հաստատված «Դատական կարգադրիչների կողմից դատարան կամ դատական նիստերի դահլիճ մուտք գործող անձանց և նրանց իրերը զննության ենթարկելու» կարգով, որից հետևում է, որ արգելվում է պահպանվող տարածք բերել այն իրերը կամ առարկաները, որոնք կարող են վկայել մարդու կյանքին կամ առողջությանն ակնհայտ վնաս հասցնելու մասին.

5.      Փաստաբանին դատական կարգադրիչները չեն խուզարկել.

6. Դատարանները զննության հատուկ սարքավորումներով ապահովելու նպատակով ՀՀ դատական դեպարտամենտը ձեռնարկում է համապատասխան միջոցներ:

 

 

ՀՀ դատական դեպարտամենտ