Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ

10.10.2017

Իրավական համակարգի և դատական բարեփոխումների հաջորդայնությունն ու արդիականությունն ապահովելու նպատակով իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարական ծրագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահի 30.11.2016թ. կարգադրությամբ երկարաձգվել է մինչև 2017թ. դեկտեմբեր: Ծրագրում նշված՝ արդար, արդյունավետ և հանրության առջև հաշվետու դատական իշխանության ապահովմանն ուղղված միջոցառումներից մեկը էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի գործունեության արդյունավետության ու թափանցիկության ապահովումն է, որի համար որպես միջոց նշվում է դատավորների կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին հարցումներ ներկայացնելու խթանումը և այդ հարցումների վերաբերյալ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ տրվող համապատասխան պարզաբանումները/Ցանկի 1.3.1 կետ/:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կրկին անգամ տեղեկացվում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր ատյանների դատարանների դատավորները հնարավորություն ունեն դատավորների վարքագծի կանոնների վերաբերյալ առաջացած ցանկացած խնդրի պարագայում դիմելու Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին՝ դատավորների վարքագծի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

 

                                                                  ՀՀ դատական դեպարտամենտ

                                       Դատավորների ինքնակառավարման մարմիններ