Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20.10.2017

Հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 8-րդ մասը` տեղեկացվում է, որ դատավորների թեկնածությունների ցուցակի քաղաքացիական և քրեական մասնագիտացմամբ բաժինների համալրման նպատակով անցկացվելիք որակավորման գրավոր քննությունը տեղի է ունենալու 2017 թվականի նոյեմբերի 1-ին` ժամը 10:00-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում (հասցեն` ք. Երևան, Շևչենկո 34):

ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` առաջարկվում է իրավունքի բնագավառում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին` որակավորման գրավոր քննությանը ներկա գտնվելու համար, մինչև սույն թվականի հոկտեմբերի 26-ը ներառյալ համապատասխան հայտ ներկայացնել ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմ (հասցեն` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):

Ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 115.1-րդ հոդվածի 6-րդ մասով` ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմը կընտրի համապատասխան հայտ ներկայացրած հասարակական կազմակերպությունների մինչև հինգ ներկայացուցիչ` ըստ դիմումների ներկայացման առաջնահերթության:

Կից հրապարակվում է որակավորման գրավոր քննության համապատասխան մասնագիտացման առաջադրանքների մեկ նմուշօրինակ:

 

Քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության նմուշօրինակ

Քրեական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակների համալրման նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության նմուշօրինակ

 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ  ԽՈՐՀՐԴԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ