Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻՆ

22.01.2018

 

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով՝ ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթևոսյանը, նույն դատարանի դատավորներ Կարինե Բաղդասարյանը և Կարեն Ավետիսյանը նշանակվել են ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավորներ՝ դադարեցնելով պաշտոնավորումը ՀՀ վարչական դատարանում:

Այսօր՝ հունվարի 22-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ  վարչական վերաքննիչ դատարանի նախագահին և դատավորներին է ներկայացրել նորանշանակ դատավորներին, նշելով, որ բավականին փորձառություն ունեցող դատավորներն իրենց մասնագիտական որակների և պատրաստվածության շնորհիվ կշարունակեն մեծ պատասխանատվությամբ մոտենալ իրենց կոչմանը՝ իրականացնելով պատշաճ արդարադատություն:

Միջոցառման ավարտին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանի և ՀՀ արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շողեր Վարդանյանի մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատական համակարգի գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր: