Home Contacts
Armenian Version English Version


Նորություններ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին

25.01.2018

ՀԱՎԵԼՎԱԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի

ԹԻՎ 03Լ ՀՐԱՄԱՆԻ

 

  

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղ առաջանալու կապակցությամբ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 125-րդ հոդվածի 1-ին մասը, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը հայտարարում է այդ տեղի համար առաջադրումներ սկսվելու մասին:

Հայտարարության հրապարակումից հետո` երկշաբաթյա ժամկետում (մինչև սույն թվականի փետրվարի 8-ը), <<Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> 15.01.2018թ. թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դատավորները կարող են հայտով դիմել Արդարադատության խորհրդին:

Հայտերը ներկայացնել Արդարադատության խորհրդի աշխատակազմ` ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5 հասցեով /Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական շենք/:

 

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ