Home Contacts
Armenian Version English Version


Խորհրդի անդամներ

Արման Յուրիկի Մկրտումյան
ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ


Ծնվել է 1960 թվականին քաղաք Երևանում:

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1989 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում որպես բաժնի պետ:

1996 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

1998 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ:

2008 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ։ 

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից Արման Մկրտումյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

Իրավաբանական գիտությունների դոկտոր է:

 

Երվանդ Հենրիկի Խունդկարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական
և վարչական պալատի նախագահ


Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1994 թվականից մինչև 1996 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի ավագ խորհրդատուի, ապա՝ ՀՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի ավագ խորհրդատուի պաշտոնը։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1998 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից հանդիսացել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2008 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2010 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Դավիթ Զաքարի Ավետիսյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ


Ծնվել է 1951 թվականին Ապարանի շրջանի գյուղ Զովունիում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1989 թվականը հեռակայել է Տաշքենդի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1974 թվականից մինչև 1978 թվականը հանդիսասցել է ՀԼԿԵՄ Նաիրիի շրջկոմի առաջին քարտուղար։

1980 թվականից մինչև 1982 թվականը աշխատել է որպես ՀԿԿ Նաիրիի շրջկոմի բաժնի վարիչ։

1982 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է որպես Նաիրիի շրջանի ժողդատարանի դատավոր։

1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է որպես ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը: 

2003 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ դատավորների միության փոխնախագահ:

2010 թվականից վերընտրվել է որպես ՀՀ դատավորների միության փոխնախագահ:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում:

Հեղինակ է 5 մենագրությունների և գիտական 12 հոդվածների:

ՀՀ Նախագահի կողմից Դավիթ Ավետիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: 

  

Անատոլի Բենիամինի Մաթևոսյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ


Ծնվել է 1953 թվականին Թբիլիսի քաղաքում։ 

1975 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականին ավարտել է Սովետական օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։

1975 թվականին աշխատել է Հյուսիս-Կովկասյան նավթաբազայում՝ որպես իրավախորհրդատու։

1975 թվականից մինչև 1976 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1977թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Էջմիածնի Բնակչության սպասարկման վարչության իրավախորհրդատու։

1981 թվականից մինչև 1985 թվականը ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի բաժնի ավագ խորհրդատու։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես պետի տեղակալ։

1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2005 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարից մինչև ապրիլ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2009 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

 

Հովսեփ Լևոնի Բեդևյան
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ

Ծնվել է 1975 թվականին Մասիսի շրջանի Նոր Խարբերդ ավանում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ Զինված ուժերում։

2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է պետական փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես իրավաբան։

2001 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է փաստաբան, եղել է փաստաբանների միջազգային միության անդամ։

2003 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ, խորհրդատու:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վարչական դատարանի դատավոր: 

ՀՀ նախագահի 2010 թվականի նոյեմբերի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի 2011 թվականի նոյեմբերի 9-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ:

 

Կարեն Բաղիշի Մաթևոսյան
ՀՀ վարչական դատարանի նախագահ


Ծնվել է 1961 թվականին Երևան քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1994 թվականը աշխատել է Աշտարակի միջշրջանային դատախազության քննիչ, այնուհետև՝ Էջմիածնի միջշրջանային դատախազության քննիչ:

1997 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ։

2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի նախագահ։ 

 

Ռուբեն Էդուարդի Վարդազարյան
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։

2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։ 

 

Արմեն Արամի Դանիելյան
 Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն
 վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում։

1991թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որը ավարտել է 1997 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Զինված ուժերում։

1998 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2002 թվականին։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականից  աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Վարդան Ալբերտի Աբրահամյան
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների
ընդհանուր իրավասության դատարանի նախագահ


Ծնվել է 1957 թվականին քաղաք Գյումրիում։

1974 թվականից մինչև 1978 թվականը սովորել է Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում։

1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1975 թվականից մինչև 1981 թվականը աշխատել է սպորտի բնագավառում։

1982 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ ՆԳՆ համակարգում՝ տարբեր ղեկավար պաշտոններում։

1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 

  

Արթուր Ռադիկի Օհանյան
Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1966 թվականին քաղաք Կապանում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1991 թվականից մինչև 1992 թվականի օգոստոսի 10-ը աշխատել է Կապանի տրիկոտաժի արտադրական միավորումում որպես իրավախորհրդատու։

1992 թվականի օգոստոսի 11-ից նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազության ստաժոր քննիչի պաշտոնում, այնուհետև միջշրջանային դատախազության քննիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականի ապրիլի 15-ը աշխատել է որպես Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1996 թվականի հունվարի 12-ից աշխատել է Կապանի շրջժողդատարանի դատավորի պաշտոնում, այնուհետև ապրիլի 1-ից՝ շրջժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր, այնուհետև 2005 թվականից՝ նույն դատարանի նախագահի պաշտոնում։

2006 թվականից մինչ օրս աշխատում է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

 

Գարիկ Կարոյի Ավագյան
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա
վարչական շրջանի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1977 թվականին Երևան քաղաքում։

1995 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, որն ավարտել է 1999 թվականին` ստանալով իրավաբանի որակավորում:

1999 թվականին ընդունվել և 2001 թվականին ավարտել է ԵՊՀ-ի մագիստրատուրան, իսկ 2004 թվականին` ասպիրանտուրան:

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է "Էսկո-Կոնցեռն" ՓԲԸ-ում` որպես իրավաբանական բաժնի պետ:

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևանի "Գալիք" համալսարանում, որպես դասախոս:

2004 թվականից առ այսօր դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համասարանում, 2013թ.-ից դասավանդում է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության կառավարման ակադեմիայում` որպես դասախոս:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ:

2014 թվականի հուլիսի 26-ից մինչև սեպտեմբերի 23-ը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի սեպտեմբերի 23-ին նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1979 թվականից մինչև 1983 թվականը աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում որպես քննիչ։

1983 թվականից մինչև 1988 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես ավագ քննիչ։

1990 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։ 

 

Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1972 թվականին քաղաք Գյումրիում։ 

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1995 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։

2002 թվականից աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։ 

2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

 

Սամվել Կոստյայի Մարդանյան
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1961 թվականին քաղաք Բերդում:

1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը և ստացել տնտեսագետի որակավորում:

1990 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1994 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է ՀՀ Ոստիկանության Տավուշի բաժնի պետի տեղակալի պաշտոնում:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Կրասնոսեսկի նախկին վարչական շրջանի ժողդատարանի դատավոր:

1999 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:

2001 թվականից մինչև 2004 թվականը աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր:

2004 թվականից առ այսօր զբաղեցնում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

 

Վարդան Ներսիկի Ստեփանյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի գյուղ Արարատում։

1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։

1981 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է որպես ՀՍՍՀ արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում որպես ավագ խորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականը աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի
քննության վերահսկող բաժնում որպես դատախազ։

1991 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է որպես Երևան քաղաքի Օրջոնիկիձեի
շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի
ժողդատարանի նախագահ:

1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների նախարարության
հետաքննության վարչության պետի պաշտոնը։

2000 թվականին աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների նախարարության
«Զվարթնոց» մաքսատան պետ։

2000 թվականից մինչև 2001 թվականը աշխատել է որպես ՀՀ պետական եկամուտների
նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ, այնուհետև որպես հետաքննության վարչության պետ։

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է ՀՀ արդյունաբերության և առևտրի
նախարարությունում որպես իրավաբանական վարչության պետ։

2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարության
վերահսկողության ծառայության պետ։

2003 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է որպես ՀՀ արդարադատության
նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։

2007 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

 

Սուրեն Լենդրուշի Մնոյան
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1960 թվականին քաղաք Երևանում։ 

1977 թվականից մինչև 1981 թվականը սովորել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի քննչական ֆակուլտետում։

1981 թվականից մինչև 1985 թվականը աշխատել է Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնում որպես քննիչ։

1985 թվականից մինչև 1991թվականը աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչությունում որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1993 թվականը աշխատել է Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում որպես քննչական բաժանմունքի պետ։

1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։

1997 թվականից մինչև 1998 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում որպես դատական մարմինների վարչության պետ։

1999 թվականից առ այսօր զբաղեցնում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։

 

Գագիկ Քերոբի Սարգսյան
Արարատի և Վայոց Ձորի մարզերի
ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

Ծնվել է 1954 թվականին քաղաք Երևանում։ 

1972 թվականից մինչև 1977 վականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1978 թվականից աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության վարչությունում որպես իրավախորհրդատու, իսկ 1979 թվականից՝ գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։

1991 թվականի մարտ ամսից աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատարանում որպես փոխարինող դատավոր, իսկ 1991 թվականի մայիս ամսից` դատավոր։

1996 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայանքների առաջին ատյանի դատարանի նախագահ։

1999 թվականից առ այսօր զբաղցենում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։

 

Աղվան Ալբերտի Պետրոսյան
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

 Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1993 մինչև 1999 թվականը աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում որպես գործավար։

1999 թվականից մինչև 2003 թվականը աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում որպես դատավորի օգնական։

2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից առ այսօր զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

 

Մուշեղ Պապիկի Հարությունյան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության
 դատարանի նախագահ

Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։

1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։ 

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։

2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

  

Սամվել Լևոնի Գրիգորյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

 Ծնվել է 1974 թվականին Աբովյան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2005 թվականին ստացել է պետական նմուշի դիպլոմ։

1996 թվականին ընդունվել է Աբովյան քաղաքի Ժող. դատարան, աշխատել որպես գրասենյակի գործավար, այնուհետև՝ գրասենյակի քարտուղար։

1999 թվականին աշխատել է որպես Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող։

2000 թվականից աշխատել է որպես Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ։

2003 թվականից աշխատել է որպես Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության պետ։

2005 թվականից աշխատել է որպես ԴԱՀԿ ծառայության վերահսկողության բաժնի պետ։

2006 թվականից աշխատել է որպես օրենսդրության կատարելագործման և վերահսկողության վարչության պետ։

2008 թվականի հունվարի մեկից զբաղեցնում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

^ to_top