Home Contacts
Armenian Version English Version


Դատավորների կարգապահական պատասխանատվության մասով հաշվետվություն

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ


Կարգապահական վարույթ


1. ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողով, սկսած` 25.07.2014թ.-ից
ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

2014 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է թվով 3 կարգապահական վարույթ, որոնցից թվով 2-ը` դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, իսկ թվով 1-ը` վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տալու հիմքով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից: Հարկ է նկատել, որ մինչև ՙՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ 10.06.2014թ. ՀՕ-47-Ն օրենքի ուժի մեջ մտնելը (03.07.2014թ.) գործում էր ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը, որը հաշվետու ժամանակահատվածում դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցել:
2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցվել է թվով 5 կարգապահական վարույթ, որոնցից թվով 2-ը` դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, թվով 1-ը` վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, թվով 2-ը` դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում և վարքագծի կանոնների կոպիտ խախտում թույլ տալու հիմքերով:

2. ՀՀ արդարադատության նախարար

2014 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է թվով 6 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:
2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է թվով 3 կարգապահական վարույթ, որոնցից թվով 1-ը` դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, թվով 2-ը` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով: Հարուցված կարգապահական վարույթներից թվով 2-ը կարճվել են վարույթ հարուցողի կողմից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

2014 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահա¬կան պատասխանատվության ենթարկելու մասին թվով 5 միջնորդու¬թյուն` բերված ՀՀ արդարադատության նախարարի կողմից: Արդյունքում` թվով 3 դատավորի հայտարարվել է նախազգուշացում, իսկ թվով 2 կարգապահական գործ կարճվել է:
Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:
2013 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահա¬կան պատասխանատվության ենթարկելու մասին թվով 14 միջնորդու¬թյուն, որոնցից թվով 12-ը բերվել են ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից ¥նշված միջնորդություններից թվով 7-ի հիմքում ընկած կարգապահական վարույթները հարուցվել են 2012 թվականին), իսկ թվով 2-ը` ՀՀ արդարադատության նախարարի (նշված միջնորդություններից թվով 1-ի հիմքում ընկած կարգապահական վարույթը հարուցվել է 2012 թվականին): Արդյունքում` թվով 5 դատավորի հայտարարվել է նախազգուշացում, թվով 6 դատավորի` նկատողություն, թվով 1 դատավորի` խիստ նկատողություն և մեկ դեպքում Խորհուրդը որոշմամբ դիմել է ՀՀ Նախագահին` դատավորի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ: Բացի այդ, թվով 3 կարգապահական գործ, որոնց հիմքում ընկած են եղել ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթները, կարճվել են:
Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:

^ to_top