Home Contacts
Armenian Version English Version


Դատավորների կարգապահական պատասխանատվության մասով հաշվետվություն

   ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍՈՎ

 

Կարգապահական վարույթ

 

1. ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

 

2016 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է 3 կարգապահական վարույթ, որից 2-ը` դատավորի վարքագծի կանոնի կոպիտ խախտում թույլ տալու հիմքով, մեկ դեպքում` դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով: Հարուցված կարգապահական վարույթներից 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:

2015 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է 5 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով:

 

2. ՀՀ արդարադատության նախարար.

 

2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 5 կարգապահական վարույթ, որից 3-ը` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքով, 2-ը` դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտում թույլ տալու հիմքով: Հարուցված կարգապահական վարույթներից 2-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:

2015 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 3 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտումներ թույլ տալու հիմքերով: Հարուցված կարգապահական վարույթներից 1-ը կարճվել է վարույթ հարուցողի կողմից:

 

 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2016 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահա­կան պատասխանատվության ենթարկելու մասին 4 միջնորդու­թյուն, որից 2-ը բերվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, իսկ 2-ը` ՀՀ արդարադատության նախարարի: Արդյունքում` 1 դատավորի հայտարարվել է նախազգուշացում:

Միաժամանակ 3 կարգապահական գործ, որոնցից մեկի հիմքում ընկած է եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, իսկ 2-ի հիմքում` ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթները, կարճվել է (2-ը կարճվել է` բավարարվելով հարցի քննարկմամբ):

Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:

2015 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության խորհուրդը քննել է դատավորին կարգապահա­կան պատասխանատվության ենթարկելու մասին 9 միջնորդու­թյուն, որից 7-ը բերվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից (նշված միջնորդություններից 2-ի հիմքում ընկած կարգապահական վարույթները հարուցվել են 2014 թվականին), իսկ 2-ը` ՀՀ արդարադատության նախարարի: Արդյունքում` 6 դատավորի հայտարարվել է նախազգուշացում:

Միաժամանակ 3 կարգապահական գործ, որոնց հիմքում ընկած են եղել ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցված կարգապահական վարույթները, կարճվել է (2-ը կարճվել է` բավարարվելով հարցի քննարկմամբ):

Նշված ժամանակահատվածում կարգապահական պատասխանատվության կրկնակիության դեպքեր չեն արձանագրվել:

^ to_top