Home Contacts
Armenian Version English Version


Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան

Գագիկ Քերոբի Սարգսյան
Արարատի և Վայոց Ձորի մարզերի
ընդհանուր իրավասության դատարանի նախագահ


Ծնվել է 1954 թվականին Երևան քաղաքում։ 

1972 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1978 թվականից աշխատել է Երևանի Օրջոնիկիձեի շրջանային սովետի գործկոմի բնակարանային տնտեսության վարչությունում՝ որպես իրավախորհրդատու, իսկ 1979 թվականից՝ գործադիր կոմիտեի իրավախորհրդատու։

1991 թվականից աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատարանում՝ որպես փոխարինող դատավոր, իսկ 1991 թվականի մայիս ամսից` դատավոր։

1996 թվականին նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիրի դատարանի նախագահ։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի նախագահ:

1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։ 

 

Ելենա Երեմի Քոչարյան

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։ 

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայէլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից  աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Լևոն Ռուբենի Արազյան

Ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։

1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։

 

Գևորգ Հարությունի Բալյան

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Երևանի հատուկ մասնագիտացված կանաչապատման վարչությունում»։

1990 թվականից մինչև 1995 թվականմ աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերով դատական կոլեգիայի քարտուղար։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ Դատական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ։

2001 թվականից աշխատում է ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

  

Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան

Ծնվել է 1957 թվականին Արարատի նախկին վարչական շրջանի Այգավան գյուղում։

1977 թվականից մինչև 1979 թվականը կրել է ժամկետային զինվորական ծառայություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային բանակի զորամիավորումում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից աշխատանքի է նշանակվել Վայքի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1992 թվականին աշխատանքի է տեղափոխվել Արտաշատի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1993 թվականից նույն դատախազությունում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյան

Ծնվել է 1967 թվականին Վայք քաղաքում:

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից աշխատել է Երևանի քաղաքապետարանում՝ որպես քարտուղարության գլխավոր քարտուղար, իսկ 1997 թվականից մինչև 1998 թվականը ՝ որպես կրթության վարչության գլխավոր մասնագետ:

1998 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի պետի պաշտոնում: 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր: 

 

Հենրիկ Ռոբերտի Դարբինյան

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում (երեկոյան ուսուցում)։

1974 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Երևանի երաժշտական գործիքների և ֆուրնիտուրայի փորձարարական ֆաբրիկայում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ։

1978 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Հայկական հուշանվերներ և ժողգեղարվեստական արհեստագործություններ» Ա/Մ-ում՝ որպես բանվոր։

1983 թվականին աշխատել է Երևանի Պահածոների գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1983 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկայում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի ավտոմատ համակարգերի Հրազդան գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, վիճակագրական խմբի գլխավոր խորհրդատու, ապա՝ օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, վերահսկողության ծառայության գլխավոր խորհրդատու։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։ 

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:

 

Հարություն Գաբրիելի Պետրոսյան

Ծնվել է 1985 թվականին, Թալին քաղաքում:

2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ –ում` որպես իրավախորհրդատու:

2007 թվականի հունվար ամսից մինչ 2007 թվականի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Սամվել Սեյրանի Մատինյան

Ծնվել է 1976 թվականին, Երևան քաղաքում:

1982 թվականից մինչև 1992 թվականը սովորել է Երևան քաղաքի Ալ. Ջափարիձեի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցում:

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:

2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1999 թվականից 2003 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2003 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Սերգեյ Ժորայի Սահակյան

Ծնվել է 1978 թվականին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում:

1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1999 թվակնից մինչև 2001 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2011 թվականից մինչև 2013 թվականը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է «Հրազդանմաշ» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

2002 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյան

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1995 թվականից մինչև 1997 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի  սոցիալ-իրավական հարցերով սպա:

1997 թվականին աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես զինվորական ոստիկանության քննիչ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

1999 թվականից մինչև 2008 թվականն Երևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, ապա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական  դատախազությունների աշխատանքները կարգավորող  բաժնի դատախազ:

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում  կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում որպես ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

^ to_top