Home Contacts
Armenian Version English Version


Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան

Սամվել Լևոնի Գրիգորյան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության
դատարանի նախագահ

Ծնվել է 1974 թվականին Աբովյան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Հ.Աճառյանի անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։

2005 թվականին ստացել է պետական նմուշի դիպլոմ։

1996 թվականին ընդունվել է Աբովյան քաղաքի ժողդատարան, աշխատել է գրասենյակի գործավար, այնուհետև՝ գրասենյակի քարտուղար։

1999 թվականին աշխատել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության հարկադիր կատարող։

2000 թվականից աշխատել է Կոտայքի մարզի ԴԱՀԿ ծառայության պետի տեղակալ։

2003 թվականից աշխատել է Արմավիրի մարզի ԴԱՀԿ ծառայության պետ։

2005 թվականից աշխատել է ԴԱՀԿ ծառայության վերահսկողության բաժնի պետ։

2006 թվականից աշխատել է օրենսդրության կատարելագործման և վերահսկողության վարչության պետ։ 

2006 թվականից մինչև 2008 թվականը աշխատել է որպես Տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականի հունվարի մեկից աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ: 

 

Նապոլեոն Գրիշայի Օհանյան

Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։ 

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Մուրադ Մարտինի Հովակիմյան

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։

1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։

1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։

2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։

2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։ 

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Իգնատ Վազգենի Բեգլարյան

Ծնվել է 1955 թվականին Գորիսի շրջանի Բայանդուր գյուղում (ներկայիս Վաղատուր)։

1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ստանալով իրավաբանի որակավորում։

1984 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՆԳՆ համակարգում։

1999 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

 Անահիտ Ալվարոյի Թումանյան

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտում՝ որպես դասախոս։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականի հունվարի մեկից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր:

 

 

Արսեն Հեկտորի Սարդարյան

Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:

2007 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2009 թվականին ավարտել է Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի մագիստրատուրան, 2012թ.-ին՝ Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի ասպիրանտուրան:

2007-2013թթ. դասախոսություններ է կարդացել և գործնական աշխատանքներ է վարել Հայ-Ռուսական «Սլավոնական» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

2013-2014թթ. դասախոսություններ է կարդացել Փաստաբանների դպրոց հիմնադրամում:

2007-2010թթ. աշխատել է «Լիկո» արտադրական կոոպերատիվում` որպես գլխավոր իրավախորհրդատու:

2011-2013թթ. աշխատել է «Կոնսիգլերի» փաստաբանական գրասենյակ ՍՊԸ-ում` որպես փաստաբան:

2010-2016 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2013-2016թթ. հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

 

Դավիթ Վալերիի Սարգսյան

Ծնվել է 1980 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

2001 թվականին ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը, 2006 թվականին պետական քննություններ է հանձնել «Երևանի տնտեսաիրավագիտական» համալսարանում և ստացել իրավագետի որակավորում։

2002 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2010 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր։

 2013 թվականին իրականացրել է փաստաբանական գործունեություն:

2014-2015թթ.աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի «Հանրային պաշտպանի գրասենյակում»՝ որպես հանրային պաշտպան:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադության ակադեմիան:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

 

Ժաննա Համլետի Ասատրյան

Ծնվել է 1974 թվականին, Երևան քաղաքում:

1995թ. ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը` իրավաբան-քրեագետի որակավորմամբ, 2005թ.` Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի բակալավրիատը, 2008թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ:

1996 թվականին աշխատել է ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում որպես դատական նիստերի քարտուղար:

1999 թվականին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատում՝ որպես դատավորի օգնական:

2007 թվականին նշանակվել է Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի պետի պաշտոնում:

2009-2014թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի ավագ օգնական:

2014 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան:

ՀՀ Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

^ to_top