Home Contacts
Armenian Version English Version


Վերաքննիչ քաղաքացիական դատարան

Անատոլի Բենիամինի Մաթևոսյան
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ


Ծնվել է 1953 թվականին Թբիլիսի քաղաքում։ 

1975 թվականին ավարտել է Հյուսիս-Օսեթական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականին ավարտել է Սովետական օրենսդրության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրան։

1975 թվականին աշխատել է Հյուսիս-Կովկասյան նավթաբազայում՝ որպես իրավախորհրդատու։

1975 թվականից մինչև 1976 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1977թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Էջմիածնի Բնակչության սպասարկման վարչության իրավախորհրդատու։

1981 թվականից մինչև 1985 թվականը ՀՀ Արդարադատության նախարարության կադրերի բաժնի ավագ խորհրդատու։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական փորձաքննությունների գիտահետազոտական լաբորատորիայում՝ որպես պետի տեղակալ։

1991 թվականից մինչև 1998 թվականը հանդիսացել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2005 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ։

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հարավային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարից մինչև ապրիլ ամիսն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2009 թվականի ապրիլի 8-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ:

 

Կարինե Բենիամինի Հակոբյան

Ծնվել է 1953 թվականին Երևան քաղաքում։

1978 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1978 թվականից մինչև 1982 թվականն աշխատել է «Աստրո» գիտաարտադրական միավորման իրավաբանական բյուրոյի պետի պաշտոնում։

1982 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀԽՍՀ պետարբիտրաժի պետական արբիտր։

1985 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

  

Աստղիկ Ֆրունզեի Խառատյան

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։ 

1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 1998 թվականը սովորել է Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, որտեղ ստացել է մագիստրոսի կոչում։

1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակում՝ որպես նոտարի ստաժոր։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի նոտարական գրասենյակի պետական նոտար։

1991 թվականին աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես երկրորդ կարգի խմբագիր։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Գալիք» համալսարանում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

Նարինե Տարիելի Բարսեղյան

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր։

1989 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սովետական շրջանի՝ ներկայիս Ավան և Նոր Նորք համայնքների դատախազի օգնական։

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների Առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից  մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր: 

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Լևոն Վաղարշակի Գրիգորյան

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։ 

1985 թվականին ավարտել է Տաշքենդի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1988 թվականն եղել է Ջիզակ քաղաքի Փաստաբանների մարզային կոլեգիայի փաստաբան։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևան քաղաքի «Հայէլեկտրամեքենա» ԳԱՄ – ի իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Նյութական ռեսուրսների նախարարությունում՝ որպես գլխավոր իրավախորհրդատու։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական հակահետախուզության վարչությունում՝ որպես քննչական խմբի պետ։

1995 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1998 թվականից մինչրև 1999 թվականն աշխատել է Տավուշի մարզի Իջևանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայանքների Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր։

 

 

Ստեփան Կարոյի Միքայելյան

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։

1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

2000 թվականից հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչ։

2001 թվականից մինչև  2008 թվականն աշխատել է  Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական  դատարանի դատավոր:

  

Տարոն Մանվելի Նազարյան

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1992 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար, ապա՝ քրեական գործերով կոլեգիայի պատասխանատու քարտուղար:

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ:

2000 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ Արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի Կոտայքի տարածքային բաժնի պետի պաշտոնը:

2002 թվականին աշխատել է «Հարությունյան և գործընկերներ իրավաբանական գրասենյակ» ՍՊ ընկերության իրավաբան:

2002 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005 թվականին աշխատել է որպես ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի օգնական, այնուհետև՝ որպես խորհրդական:

2006 թվականին նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: 

Կարեն Վանուշի Չիլինգարյան

Ծնվել է 1963 թվականին Երևան քաղաքում։ 

1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և մինչև 1991 թվականն աշխատել ԵՊՀ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնի պետի պաշտոնը։

1999 թվականից մինչև 2001 թվականն եղել է ՀՀ Տնտեսական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրմանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից առ այսօր աշխատում է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Ամրահի Սուրենի Պետրոսյան

Ծնվել է 1960 թվականին Սևան քաղաքում։

1979 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է իրավախորհրդատու Չարենցավանի «Բջնի» հանքային ջրերի գործարանի իրավախորհրդատու։

1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Գագարինավանի թռչնաբուծական ֆաբրիկայում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Գագարինավանի Շինարարական խոշոր մեքենաների վերանորոգման գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Գագարինավանի միջշրջանային նավթի բազայում՝ համատեղելով կադրերի գծով ինժեների և իրավախորհրդատուի պաշտոնները։

1993 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ որպես դատախազի տեղակալ։

1999 թվականից մինչ 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։ 

2009 թվականի մայիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Հարություն Վոլոդյայի Ենոքյան

Ծնվել է 1967 թվականին Ազիզբեկովի շրջանի Ազիզբեկով քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1997 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբանական վարչության մասնագետ, իսկ 1998 թվականին՝ որպես ավագ մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է «Կոնվերս» բանկ ՓԲԸ իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ԻԹԲ միջազգային առևտրային բանկում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2007 թվականից աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Մարգարիտա Մելիքսեթի Հարթենյան

Ծնվել է 1979 թվականին Երևան քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը: 

2001 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի նախագահի օգնական:

2005 թվականին հանդիսացել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում՝ Դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական:

2006 թվականին զբաղեցրել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության պետի պաշտոնը:

2006 թվականի նոյեմբերից աշխատել է ՀՀ Արդարադատության խորհրդի քարտուղար:

2008 թվականի հունվարից աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Ալվարդ Հայկազի Հունանյան


Ծնվել է 1953 թվականին Վայոց Ձորի մարզի Գորադիզ գյուղում։

1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

Մինչև 1986 թվականն աշխատել է Երևան քաղաքի տարբեր դատարաններում՝ որպես նիստերի քարտուղար, գործավար, գրասենյակի քարտուղար։

1986 թվականից հանդիսացել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ, աշխատել է Երևան քաղաքի Խորհրդային շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։

1999 թվականից աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2003 թվականից մինչև 2014թվականը աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2014 թվականի դեկտեմբերի 13-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Գագիկ Ռաֆիկի Խանդանյան

Ծնվել է 1959 թվականին Գավառ քաղաքում։

1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ, այնուհետև մինչև 1997 թվականը՝ որպես ավագ քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։

2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005 թվականից  մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ 

2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Սլավիկ Անդիջանի Թորոսյան

Ծնվել է 1959 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։

1982 թվականին ընդունվել և 1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը`ստանալով իրավաբանի որակավորում։

1983 թվականին ընդունվել և 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի երեկոյան բաժինը։

1976 թվականից և մինչև 1989 թվականն աշխատել է տարբեր հիմնարկներում՝ որպես բանվոր։

1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1989 թվականից 1991 թվականն աշխատել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հրազդանի շրջխորհրդի սոցապ բաժնի վարիչի պաշտոնում։

1996 թվականից աշխատել է Հրազդանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր։

2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

 

Արթուր Վազգենի Սմբատյան

Ծնվել է 1955 թվականին Եղեգնաձոր քաղաքում։ 

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է նոտար ՀՍՍՀ Արդարադատության նախարարության Եղեգնաձորի շրջանի պետական նոտարական գրասենյակում։

1983 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ համակարգում։

1994 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Եղեգնաձորի շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազի օգնական։

2001 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2015 թվականի ապրիլի 16-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր

^ to_top