Քրեական պալատ

Դատավորներ

Աշխատակազմ

Նախագահ ։ Լիլիթ Զելիմի Թադևոսյան

image

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1993թ. ոսկե մեդալով ավարտել է Երևանի թիվ 182 ռուսական միջնակարգ դպրոցը և նույն թվականին ընդունվել ու 1998թ. գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտերը:

1998 թվականին ընդունվել և 2001թ. ավարտել է ԵՊՀ-ի ասպիրանտուրան:

2001թ. ԵՊՀ գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1998թ. մինչև 2012թ. հունիս ամիսը աշխատել է ՀՀ դատախազության համակարգում:

12.1998թ. մինչև 01.1999թ.` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի դատախազության ստաժոր-քննիչ:

01.1999թ. մինչև 04.2001թ.` Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազության քննիչ:

04.2001թ. մինչև 11.2004թ.` նույն դատախազության ավագ քննիչ:

11.2004թ. մինչև 05.2006թ.` նույն համայնքների դատախազի օգնական:

05.2006թ. մինչև 11.2007թ.` ՀՀ գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության դատախազ:

11.2007թ. մինչև 10.2011թ.` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության դատախազ:

10.2011թ. մինչև 30.06.2012թ.` նույն վարչության ավագ դատախազ:

Հանդիսացել է ՀՀ գլխավոր դատախազության գիտա-մեթոդական խորհրդի անդամ:

ՀՀ արդարադատության 2-րդ դասի խորհրդական է:

09.2000թ. մինչև 09.2011թ. համատեղության կարգով, որպես դասախոս, աշխատել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, իսկ 2010թ. մինչ օրս` Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետում: Դասավանդել է նաև «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում:

2006թ. մինչև 2010թ. հանդիսացել է ՌԴ ՆԳՆ Մոսկվայի պետական համալսարանի դոկտորանտ:

2010թ. նույն համալսարանի գիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն և Ռուսաստանի Դաշնության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Իրավաբանական գիտությունների թեկնածուի դիպլոմը հավաստագրվել է Ռուսաստանի Դաշնության կրթության և գիտության ոլորտում հսկողության ֆեդերալ ծառայության կողմից, իսկ իրավաբանական գիտությունների դոկտորի դիպլոմը հավաստագրվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների (Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, Հունգարիա, Վրաստան) և ստացել համապատասխան հավաստագրեր:

2003թ. անցել է վերապատրաստման դասընթացներ Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտման կենտրոնում, իսկ 2005թ.` նույն համալսարանի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի երիտասարդ դասախոսների Պետերբուրգյան Դպրոցում ու ստացել համապատասխան հավաստագրեր:

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում գործող ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի անդամ է, նույն համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի գիտական խորհրդի անդամ:

Հեղինակ է շուրջ 60 գիտական աշխատությունների` հրապարակված Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում, այդ թվում` 5 մենագրության:

2007թ. պարգևատրվել է «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով, 2012թ.` ՀՀ վարչապետի շնորհակալագրով:

2012 թվականի հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2016 թվականի սեպտեմբերի 22-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

ԲԴԽ-25-Ո-54 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Սերժիկ Սերգեյի Ավետիսյան

image

Ծնվել է 1966 թվականին, Տաշիրի շրջանում։

1983 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետ:

Առաջին կուրսն ավարտելուց հետո 1984 թվականին զորակոչվել է ժամկետային զինվորական ծառայության:

1986 թվականին ընդունվել է ԽՍՀՄ-ի Պաշտպանության նախարարության Կարմրադրոշ ռազմական ինստիտուտի ռազմաիրավաբանական ֆակուլտետ (ք. Մոսկվա), և 1991 թվականին գերազանցությամբ ավարտել է:

ԽՍՀՄ Նախագահի 1991 թվականի օգոստոսի 4-ի հրամանագրով նշանակվել է Անդրկովկասյան օկրուգի Հայաստանում տեղակայված 7-րդ բանակի 59-րդ զինվորական տրիբունալի դատավոր:

1993 թվականից զինվորական ծառայությունը շարունակել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պայմանագրերի և արտաքին հարաբերությունների վարչությունում՝ որպես խմբի սպա, ավագ սպա, բաժանմունքի պետ (ունի պահեստի արդարադատության փոխգնդապետի զինվորական կոչում):

1995 թվականի ապրիլի 26-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընտրվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի օգոստոսի 15-ի հրամանագրով նշանակվել է Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայի նախագահ` Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահի տեղակալ, 1997 թվականի դեկտեմբերի 18-ի հրամանագրով՝ նաև Գերագույն դատարանի նախագահության անդամ:

Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի լուծարման կապակցությամբ 1998 թվականի օգոստոսից կատարել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պարտականությունները:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հունվարի 5-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական և զինվորական գործերով դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 20-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2016 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2004 թվականն եղել է Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ:

1995 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Դասավանդել է Երևանի պետական համալսարանում, Կառավարման ակադեմիայում և այլ բուհերում: 2004 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

1998 թվականին Երևանի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական թեզ` կապված Հայաստանի քրեական իրավունքի զինվորական ասպեկտների համալիր հետազոտման և նոր զինվորական հանցագործությունների տեսական մոդելի մշակման ու ներկայացման հետ:

2005 թվականի մարտի 31-ին ՌԴ Արդարադատության նախարարության Ռուսաստանյան իրավական ակադեմիայի մասնագիտական խորհրդում, քրեական իրավունքի բնագավառում պաշտպանել է դոկտորական թեզը, ունի Ռուսաստանի և Հայաստանի իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Հեղինակ է 120 գիտական, ուսումնական, ուսումնամեթոդական աշխատանքների, այդ թվում 10 մենագրությունների, 5 դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, 90-ից ավելի գիտական հոդվածների և միջազգային զեկույցների, որոնք լույս են տեսել Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Բուդապեշտում, Գերմանիայում, Լեռնային Ղարաբաղում: Համահեղինակ է նաև Սանկտ Պետերբուրգում առաջին անգամ 35 հատորով լույս տեսնող <<Քրեական իրավունքի հանրագիտարանի>>:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 26-ի որոշմամբ շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում` «իրավաբանություն» մասնագիտությամբ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի որոշմամբ շնորհվել է «համալսարանի վաստակավոր պրոֆեսորի կոչում»:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի 2011 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանով նշանակվել է Հայ-ռուսական համալսարանում գործող Հայաստանի Հանրապետության ԲՈՀ-ի իրավագիտության 063 մասնագիտական խորհրդի նախագահ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար Սերժիկ Ավետիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2016 թվականին նշանակվել է «Կրիմինալիստների և կրիմինոլոգների միություն» տարածաշրջանային հասարակական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության նախագահ:

Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 13-ի որոշմամբ պարգևատրվել է ոսկե մեդալով:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2016 թվականի սեպտեմբերի 24-ի N 934-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող - 2016» մրցույթի շահառուների ցուցակում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 7-ի հրամանագրով Հայ-ռուսական համալսարանի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, իրավագիտության զարգացման և օրինականության ամրապնդման գործում ունեցած նշանակալի վաստակի համար շնորհվել է ՀՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018 թվականի հունիսի 6-ի N 568-Ա/2 հրամանով Ս.Ավետիսյանը ընդգրկվել է «Արդյունավետ գիտաշխատող-2017» մրցույթի շահառուների ցուցակում:

Համլետ Նորայրի Ասատրյան

image

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես ցրիչ։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես թարգման։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Արդարատադության նախարարության վիճակագրական խումբում՝ առաջատար խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես առաջատար խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես գլխավոր մասնագետ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականից աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2008 թվականի հունվարի մեկից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

2014 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, դատական համակարգի զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

 

Արթուր Վլադիմիրի Պողոսյան

image

Ծնվել է 1964 թվականին քաղաք Կիրովաբադ քաղաքում։

1992 թվականին ավարտել է Ուկրաինայի Ներքին գործերի ակադեմիան։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Գերագույն խորհուրդում՝ որպես գ‎լխավոր փորձագետ։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Կոտայքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Ելիզավետա Ռեմիկի Դանիելյան

image

Ծնվել է 1964 թվականին, Երևան քաղաքում։

1981 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ժողդատարանում՝ որպես թարգմանիչ։

1984 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Ավտոտեխսպասարկում» հանրապետական բազայում՝ որպես իրավախորհրդատու։

1989 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների կոլեգիայի անդամ, միաժամանակ պայմանագրային կարգով զբաղեցրել է ավագ խորհրդատուի պաշտոնը, սպասարկել է Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարության Աբովյանի քաղաքի մասնաճյուղը։

1991 թվականից մինչև 1999 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Սպանդարյանի շրջանի ժողդատարանի դատավորի պաշտոնը։

1999 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը։

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։

Դասախոսում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում։

Հայաստանի Հանրապետության նախագահի 2011 թվականի սեպտեմբերի 3-ի հրամանագրով Ելիզավետա Դանիելյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի անվան մեդալով:

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Բարձրագույն որակավորման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 17-ի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Սամվել Վլադիմիրի Օհանյան

image

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։

1981 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանի դատախազի ստաժոր-օգնական:

1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՍՍՀ Դատախազության տրանսպորտի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ, ապա՝ որպես քննիչ։

1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջանի դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևան քաղաքի Սպանդարյան շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

2008 թվականին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով: