Արտաշատի նստավայր

Դատավորներ

Աշխատակազմ

Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1995 թվականից մինչև 1997 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա:

1997 թվականին աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես զինվորական ոստիկանության քննիչ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

1999 թվականից մինչև 2008 թվականն Երևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, ապա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքները կարգավորող բաժնի դատախազ:

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում որպես ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի մարտի 5-ի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Ելենա Երեմի Քոչարյան

image

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայէլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Հարություն Գաբրիելի Պետրոսյան

image

Ծնվել է 1985 թվականին, Թալին քաղաքում:

2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ –ում` որպես իրավախորհրդատու:

2007 թվականի հունվար ամսից մինչ 2007 թվականի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Սամվել Սեյրանի Մատինյան

image

Ծնվել է 1976 թվականին, Երևան քաղաքում:

1982 թվականից մինչև 1992 թվականը սովորել է Երևան քաղաքի Ալ. Ջափարիձեի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցում:

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:

2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1999 թվականից 2003 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2003 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: