ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԱՆՆԱ ԴՈԼԻՁԵԻՆ

06.12.2019

image

Բարձրագույն դատական խորհուրդը ոչ պաշտոնական ձևաչափով դեկտեմբերի 5-ին հյուրընկալեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Վրաստանի արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Աննա Դոլիձեին:

Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը և Խորհրդի անդամներ Անի Մխիթարյանը, Գրիգոր Բեքմեզյանը և Սերգեյ Չիչոյանը վրացի գործընկերոջ հետ քննարկեցին Հայաստանի դատական իշխանության կարևոր հարցերն ու առկա մարտահրավերները: Աննա Դոլիձեն իր հերթին ներկայացրեց Վրաստանի դատական ​​համակարգի օրակարգային խնդիրները և բարեփոխմանն առնչվող հարցերը:

Հանդիպման ավարտին գործընկերները ձեռք բերեցին պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Կիսվել