ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

20.12.2019

image

Բարձրագույն դատական խորհուրդը, ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 102-րդ և 108-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, դեկտեմբերի 20-ին անցկացրեց վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը, որում ներգրավված էր նաև Բարձրագույն դատական խորհրդի կողմից օրենքով սահմանված կարգով ընտրված հոգեբան:

Հարցազրույցի փուլին մասնակցում էին գրավոր քննության արդյունքներով առավելագույն հանրագումարային միավոր հավաքած 9 հավակնորդներ:

Յուրաքանչյուր հավակնորդի հետ տեղի ունեցած հարցազրույցի ավարտից հետո Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրականացրեցին հարցազրույցի արդյունքների ամփոփիչ քննարկում, որին հաջորդեց փակ գաղտնի քվեարկությունը:

Վարչական մասնագիտացման բաժնի համար քվեարկության արդյունքներով անցած են համարվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսից ավելի /կողմ/ ձայներ ստացած հավակնորդները:

ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում վարչական մասնագիտացման դատավորների թեկնածուների 9 հավակնորդներից անհրաժեշտ ձայներ ստացան 2-ը:

Դիլբարյան Աննա

Սադոյան Լիլիթ

Կիսվել

նկարներ