Նորություններ

RSS
image

09.10.2018

ՌԻՉԱՐԴ ՄԻԼՍԻ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԸ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի Հանրապետությունում իր պաշտոնավարման ժամկետը լրանալու կապակցությամբ երախտիքի խոսք է հղել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանին՝ արդյունավետ համագործակցության համար:

image

01.10.2018

ՀԱՎԵՐԺԻ ՈՒՂԵԳԻՐ ՎԱՍՏԱԿԱԾ ԼԵԳԵՆԴԸ

Բարձրագույն դատական խորհուրդը և ողջ դատական իշխանությունը խորապես վշտացած են հայ ժողովրդի լեգենդար զավակ, շանսոնի անգերազանցելի արքա Շառլ Ազնավուրի մահկանացուն կնքելու կապակցությամբ:

Շառլ Ազնավուրն իր մեջ բյուրեղացնելով հայ գենի լավագույն որակները` դարձավ համամարդկային մշակութային երևույթ, որպիսիք գուցեև հազարամյակը մեկ են ծնվում ու դառնում են հավերժին ձգվող արժեք:

Խոնարհվում ենք մեր հանճարի հիշատակի առջև, վշտակցում ենք հայ և ֆրանսիացի ժողովուրդներին, ողջ աշխարհի արվեստասեր մարդկանց:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

27.09.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԸՆՏՐԵԼ Է ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբերի 27-ին կայացավ Բարձրագույն դատական խորհրդի հերթական նիստը: Oրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից զատ՝ Խորհուրդն անցկացրեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի ընտրություն:

Առաջնորդվելով «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 134-րդ հոդվածով՝ Խորհուրդն անցկացրեց փակ գաղտնի քվեարկություն, որի արդյունքում ներկայացված թեկնածուներից ոչ ոք չստացավ բավարար ձայներ:

Կազմակերպվեց լրացուցիչ քվեարկություն առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների՝ Ռուզաննա Հակոբյանի և Գոռ Հակոբյանի միջև: Խորհրդի փակ գաղտնի քվեարկության արդյունքում՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ ընտրվեց Ռուզաննա Հակոբյանը:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի  մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

image

22.09.2018

ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՛ համաքաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններով պայմանավորված, սույն թվականի սեպտեմբերի 22-ին և 23-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում և Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում սահմանվել է հերթապահություն:

 

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն