Քաղաքացիական և վարչական պալատ

Դատավորներ

Աշխատակազմ

Նախագահ ։ Ռուզաննա Սուրիկի Հակոբյան

image

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1990 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Լենինյան շրջանի ժողդատարանում՝ որպես խորհրդատու:

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանների միության Երևան քաղաքի Արաբկիրի համայնքի փաստաբանական գրասենյակում՝ որպես փաստաբան:

2002 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ Վարչական դատարանի դատավոր:

2015 թվականի փետրվարի 5-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-40-Ո-108 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

Գոռ Գագիկի Հակոբյան

image

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1990 թվականից մինչև 1995 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական վարչությունում։

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հոկտեմբերի 11-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Նախշուն Գևորգի Տավարացյան

image

Ծնվել է 1957 թվականին Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում

1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ Փաստաբանների միության կոլեգիայի անդամ։

1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Կոտայքի շրջանի Ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2015 թվականի նոյեմբերի 16-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Վարդան Ավետի Ավանեսյան

image

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ‎ֆակուլտետը։

1980 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի Էլեկտրոն գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես կոդի‎ֆիկացիայի գծով խորհրդատու։

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես գրասենյակի պետ։

1991 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Գերագույն դատարանի անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության ծառայության գլխավոր խորհրդատու։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի ապրիլի 18-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Ստեփան Կարոյի Միքայելյան

image

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շահումյանի Ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երքաղխորհրդի գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես հսկողական բաժնի պետի տեղակալ։

1995 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում՝ որպես ավագ դատախազ։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում՝ որպես ավագ դասախոս։

2000 թվականից հանդիսանում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի մասնավոր իրավունքի ամբիոնի վարիչ։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի Առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 5-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Տիգրան Ռաֆիկի Պետրոսյան

image

Ծնվել է 1964 թվականին Կիրովական քաղաքում։

1979 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է «Գեղարդ» կինոթատրոնում՝ որպես կինոմեխանիկ։

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ստացիոնար բաժնում։

1986 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի Միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի Արաբկիրի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արաբկիրի շրջանի դատախազի օգանականի պաշտոնում։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Մյասնիկյանի շրջանի դատախազությունում՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի շրջանային ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Սուրեն Ռաֆիկի Անտոնյան

image

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության գործառնությունների և փաստաթղթերի տեսչության բաժնում՝ որպես մասնագետ:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետի պաշտոնում:

1996 թվականին աշխատել է ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության, կարգավորման և արտոնագրման վարչության բանկային մեթոդաբանության բաժնում՝ որպես մասնագետ-իրավաբան:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Ադարադատության նախարարության օրենսդրության վարչության գերատեսչական նորմատիվ ակտերի գրանցման բաժնի պետի պաշտոնում:

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչության պետի տեղակալ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես կադրերի և հատուկ աշխատանքների վարչության պետ:

1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականը հանդիսացել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի նախագահ:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

2013 թվականի հունիսի 29-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Մամիկոն Լիբկնեխտի Դրմեյան

image

Ծնվել է 1958 թվականին Գյումրի քաղաքում։

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ԵրՄՄՀԻ-ում՝ որպես իրավախորհրդատու, ավագ իրավախորհրդատու, ապա՝ իրավաբանական բաժանմունքի պետ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Դատախազությունում՝ որպես դատարաններում քաղաքացիական գործերով կայացված վճիռների և որոշումների վրա հսկող բաժնի դատախազ, այնուհետև` բաժնի ավագ դատախազ։

1996 թվականից մինչև 1998 թվականն եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության իրավաբանական բաժնի բաժանմունքի պետ։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես քաղաքացիական և տնտեսական գործերի պալատի նախագահի օգնական։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի որոշմամբ 2015 թվականից ընտրվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի դատավորների գնահատման հանձնաժողովի նախագահ:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 17-ի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

2009 թվականից ՀՀ դատական դպրոցում, այնուհետև ՀՀ արդարադատության ակադեմիայում դասավանդել է դատավորների վերապատրաստման դասընթացներում, իսկ 2015 թվականից ՀՀ ԱՆ իրավաբանական ինստիտուտում նոտարների վերապատրաստման դասընթացներում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Արտակ Հակոբի Բարսեղյան

image

Ծնվել է 1967 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ Փաստաբանների միության Արարատի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

1997 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետև` նախարարի օգնական։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

 

Էդգար Ռազմիկի Սեդրակյան

image

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:

1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2003թ. ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1986թթ. աշխատել է «Շինարարական մոնտաժային վարչություն -15» Երևանշին ձեռնարկությունում:

1991-1993թթ. եղել է ԵՊՀ Հայաստանի երիտասարդների միության խորհրդի նախագահ:

1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սպորտի, ֆիզկուլտուրայի և երիտասարդության հարցերի վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` երիտասարդության հարցերով բաժնի վարիչ:

1994-1995թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնի խմբագիր:

1995-1998թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, տնտեսական վարչության ավագ խորհրդատու, արարողակարգի վարչությունում` գլխավոր մասնագետ, պետի պաշտոնակատար:  

1998-1999թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ:

1998-2000թթ. աշխատել է Երևանի առևտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն:

2000-2005թթ. աշխատել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ հիմնադրամի նախագահ:

2005-2011թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար:

2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:

2007-2011թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:

2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:

2011թ. հոկտեմբերի 17-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016թ. մայիսի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր