Գյումրու նստավայր

Աշխատակազմ

Դատավորներ

Արմեն Օնիկի Խաչատրյան

image

Ծնվել է 1971 թվականին, քաղաք Գյումրիում:

 

Կրթություն

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

 

Աշխատանքային փորձ

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1999 թվականին աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։

2003 թվականից 2005 թվականն աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։

2005 թվականին ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2006 թվականից 2007 թվականն աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2007 թվականից 2018 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2018 թվականի մարտի 1-ից մինչև 2019 թվականի հունիսի 14-ը եղել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

ԲԴԽ-31-Ո-75 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:

 

Այլ տեղեկություններ

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։