Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ

Դատավորներ

Աշխատակազմ

Նախագահ ։ Արթուր Պետիկի Մկրտչյան

image

Ծնվել է 1959 թվականին Երևանում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կապանի ՆԳ բաժնի հետաքննիչի, ապա քննիչի պաշտոններում։

1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազության քննիչի պաշտոնում։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական, այնուհետև մինչև 1999 թվականը՝ Կապանի միջշրջանային դատախազ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։

2000 թվականից մինչև 2006 թվականն հանդիացել է ՀՀ Լոռու մարզի դատախազ։

2006 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։

2007 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի գործերով վարչության ավագ դատախազ։

1995 և 2004 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:  

ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:


 

Նախագահ ։ Արթուր Ալբերտի Մարգարյան

image

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում:

2001թ. հուլիսից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես քննիչ:

2002թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում` որպես քննիչ, հետագայում` որպես ավագ քննիչ:

2007թ. մայիս ամսից աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում` որպես քննիչ, իսկ 2008թ. նոյեմբերից` որպես ՀԿԳ քննիչ:

2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-24-Ո-52 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Նախագահ ։ Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1995 թվականից մինչև 1997 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա:

1997 թվականին աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես զինվորական ոստիկանության քննիչ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

1999 թվականից մինչև 2008 թվականն Երևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, ապա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքները կարգավորող բաժնի դատախազ:

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում որպես ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի մարտի 5-ի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահ ։ Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան

image

Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից 2018 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

ԲԴԽ-26-Ո-60 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահ ։ Վարդան Գուրգենի Հարությունյան

image

Ծնվել է 1969 թվականին Վարդենիսի շրջանի Լուսակունք գյուղում:

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1990 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Վարդենիսի «Տորֆ» արտադրական միավորման կադրերի բաժնում` որպես բաժնի պետ:

1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Լուսակունքի գյուղական խորհրդում` որպես նախագահի տեղակալ:

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Վարդենիսի ՆԳՆ բաժնում` որպես հետաքննիչ:

2001 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում` որպես դատախազ:

2012 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ-25-Ո-57 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահ ։ Մուշեղ Պապիկի Հարությունյան

image

Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։

1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։

2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահ ։ Հովհաննես Ռաֆիկի Ավագյան

image

Ծնվել է 1981 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1997 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:

2009 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:

2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է «Բիոլինկ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականի, ավագ օգնականի, պալատի նախագահի ավագ օգնականի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-25-Ո-56 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Նախագահ ։ Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ:

1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։

2002 թվականից աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։

2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Նախագահ ։ Արման Աշոտի Կուրեխյան

image

Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:

2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Վահե Ներսեսի Միսակյան

image

Ծնվել է 1988 թվականին, ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին՝ մագիստրատուրան, 2014 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան:

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես մասնագետ:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում ՝ որպես ավագ մասնագետ:

2015 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-041» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես ավագ մասնագետ:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մնացական Վոլոդյայի Մարտիրոսյան

image

Ծնվել է 1963 թվականին Կամո քաղաքում։

1981 թվականից մինչև 1986 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հրազդանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ստաժոր, քննիչ, ապա՝ դատախազի տեղակալ։

1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ռուբեն Էդուարդի Վարդազարյան

image

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսումնական բաժինը։

1985 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ստացել իրավագետի որակավորում։

1991 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Սպուտնիկ» միջազգային երիտասարդական տուրիզմի բյուրոյում՝ որպես իրավախորհրդատու, այնուհետև՝ իրավաբանական բաժնի վարիչ։

1998 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ։

2001 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է ՀՀ նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի անդամ։

2003 թվականից մինչև 2007 թվականը հանդիսացել է Երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման վերահսկողության հանձնաժողովի քարտուղար։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի հունիսի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի № 02Ա որոշմամբ նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

2018 թվականի փետրվարի 21-ին ՀՀ Նախագահի ՆՀ-104-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-17-Ո-35 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:  

2019 թվականի հուլիսի 19-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվել է Խորհրդի նախագահ:

 

Գագիկ Կոլյայի Պողոսյան

image

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում։

1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է կադրերի բաժնի խորհրդատու։

1990 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Աշտարակի շրջանի ժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Մեսրոպ Երջանիկի Մակյան

image

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1991 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` որպես հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, կազմ-տեսչական բաժնի գլխավոր խորհրդատու, այնուհետև` նույն բաժնի պետի տեղակալ:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Դիակոնիա» հայ-շվեյցարական բարեգործական հիմնադրամում` որպես իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Հյուսիսային քրեական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2013թ. աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2009 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2013 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ից մինչև 2019 թվականի հուլիսի 11-ը եղել է Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ:

Աննա Գևորգի Մաթևոսյան

image

Ծնվել է 1980 թվականին Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2003թ.` մագիստրատուրան:

2001-2003թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության վերահսկողության ծառայությունում` որպես առաջին կարգի մասնագետ:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության դատական պրակտիկայի ուսումնասիրության, ամփոփման և վիճակագրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2006-2007թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնում` որպես գիտաշխատող:

2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատախազության աշխատակազմի դատախազների սպասարկման վարչությունում` որպես գլխավոր մասնագետ:

2009-2016թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազ:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունիսի 16-ի հրամանագրով՝ նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Տաթևիկ Հրաչի Գրիգորյան

image

Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին ավարտել է Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի իրավագիտության ֆակուլտետը:

2005 թվականից մինչև 2006 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քրեական դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Կարեն Սուրենի Ֆարխոյան

image

Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։

Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1986 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Աբովյանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեում՝ որպես իրավախորհրդատու։

1992 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիների պարգևատրման և կոչումների շնորհման բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։

1997 թվականից մինչև 1999 թվականն եղել է Սևանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես հարկադիր կատարումն ապահովող վարչության Երևանի ստորաբաժանման պետի տեղակալ։

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արթուր Պետիկի Մկրտչյան

image

Ծնվել է 1959 թվականին Երևանում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կապանի ՆԳ բաժնի հետաքննիչի, ապա քննիչի պաշտոններում։

1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազության քննիչի պաշտոնում։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական, այնուհետև մինչև 1999 թվականը՝ Կապանի միջշրջանային դատախազ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։

2000 թվականից մինչև 2006 թվականն հանդիացել է ՀՀ Լոռու մարզի դատախազ։

2006 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության վարչության ավագ դատախազ։

2007 թվականին աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ։

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի գործերով վարչության ավագ դատախազ։

1995 և 2004 թվականներին հանդիսացել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ։

2010 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:  

ԲԴԽ-56-Ո-124 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի օգոստոսի 2-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:


 

Արտակ Հենրիկի Թադևոսյան

image

Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում:

1996 թվականին ավարտել է «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտում՝ որպես ավագ լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող:

2002 թվականին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և նրան շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1996 թվականից մինչև 2001 թվականը համատեղությամբ աշխատել է «Երևանի էկոլոգիայի և իրավագիտության» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս:

1999 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում՝ որպես իրավաբանական և վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ-վարչության պետի տեղակալ:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ, այնուհետև՝ 2010 թվականից մինչև 2014 թվականը նույն վարչությունում՝ որպես ավագ մասնագետ:

2004 թվականից մինչև 2014 թվականը համատեղությամբ աշխատել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի իրավագիտության ամբիոնում՝ որպես դասախոս:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2014 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի ապրիլի 16-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-17-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վարդան Լևոնի Գրիգորյան

image

Ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է Երևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը:

1999 թվականին ավարտել է «Արտաքին տնտեսական կապերի» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավագետ-միջազգայնագետի որակավորում:

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2000 թվականից մինչև 2014 թվականը հանդիսացել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության իրավաբանների միությունում:

2007 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես հանրային պաշտպան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2018 թվականի նոյեմբերի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Դավիթ Հրաչյայի Հարությունյան

image

Ծնվել է 1982 թվականին:

2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

2003 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին աշխատել է ավագն քննիչ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում:

2007 թվականին եղել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2007 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչ:

2011 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արմեն Ղազարի Վարդապետյան

image

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1972 թվականից մինչև 1977 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1979 թվականն աշխատել է «Երևանվիտամին» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1979 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է ՀԼԿԵՄ Լենինյան շրջկոմում՝ որպես «Երևանվիտամին» արտադրական միավորման ԼԿԵՄ կոմիտեիի ազատված քարտուղար։

1984 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է ՀԿԿ Լենինյան շրջկոմում՝ որպես հրահանգիչ, ապա բաժնի վարիչի տեղակալ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀԿԿ Երևանի քաղկոմում՝ որպես հրահանգիչ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության գլխավոր մասնագետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես Էջմիածնի շրջանի ժող. դատարանի նախագահ։

1999 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ զինվորական դատախազությունում` որպես բաժնի դատախազ, ապա թիվ մեկ կայազորի զինվորական դատախազ, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ։

2007 թվականից մինչև 2010 թվականը հանդիսացել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության Երևանի կայազորի քննչական բաժնի պետ։

2010 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Դավիթ Մարատի Գրիգորյան

image

Ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում:

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

07.10.1991-22.10.1992թթ. աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Շահումյանի շրջանի դատախազության ստաժոր:

22.10.1992-11.09.1997թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազության քննիչ:

11.09.1997-12.01.1999թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի դատախազի օգնական:

12.01.1999-27.12.2002թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի օգնական:

27.12.2002-07.10.2004թթ. աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազի ավագ օգնական:

2004 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2010 թվականից աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Վարդան Արմենակի Գրիգորյան

image

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում:

1973 թվականից մինչև 1978 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1978 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության քննիչ, ավագ քննիչ, ապա՝ հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ։

1991 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Երևան քաղաքի քննչական բաժնի պետի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Ոստիկանության քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2001 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2006 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արման Համլետի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը (գերազանցությամբ), 2010 թվականին` մագիստրատուրան (գերազանցությամբ), 2013 թվականին` Երևանի պետական համալսարանի ասպիրանտուրան:

2008 թվականից 2010 թվականն Երևանի պետական համալսարանի իրավաբանական կլինիկայում հասարակական հիմունքներով իրականացրել է իրավաբանական խորհրդատվություն:

2009 թվականին աշխատել է «Պրոակտիվ հասարակության» իրավապաշտպան ՀԿ-ում՝ որպես ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի կոորդինատոր:

2010 թվականին զբաղեցրել է «Պրոակտիվ հասարակության» իրավապաշտպան ՀԿ-ի՝ ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի ղեկավարի պաշտոնը:

2010 թվականից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դասախոս է:

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության փորձագետ:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2013 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազության դատախազ:

2015 թվականից 2016 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2016 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես նախագահի խորհրդական:

2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես նախագահի խորհրդական:

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի մարտի 27-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դատական ծառայության առաջին դասի խորհրդական է:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Հարություն Սենեքերիմի Մանուկյան

image

Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:

2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2010 թվականին` ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան:

Հանդիսանում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:

2006 թվականին աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2008 թվականին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:

2008 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով շնորհվել է «Լեյտենանտ» առաջին սպայական զինվորական կոչում և նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնում` որպես օպերատիվ բաժանմունքի սպա:

2012 թվականին նշանակվել է ծառայության ՀՀ ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնում` որպես ավագ հետաքննիչ:

2012 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատարանի նախագահի խորհրդական:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես մասնագետ:

2015 թվականին տեղափոխման կարգով նշանակվել և մինչև 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ:

ՀՀ Նախագահի՝ 2018 թվականի մարտի 27-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Վահագն Լեոնիդի Մելիքյան

image

Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում։

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1987 թվականից մինչև 1987 թվականը ծառայել է զինված ուժերում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի ժողդատարանում՝ որպես դատական կատարածու։

1999 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունում՝ որպես առաջատար մասնագետ։

2004 թվականից 2019 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ-2-Ո-8 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արմինե Սերժիկի Մելիքսեթյան

image

Ծնվել է 1981 թվականին:

2003 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ ոստիկանության Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավաբանի որակավորում:

2010 թվականին Երևանի պետական համալսարանի 001 մասնագիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003 թվականից մինչև 2011 թվականը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության շտաբի հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչի պաշտոնը:

2010 թվականից 2011 թվականը համատեղությամբ դասավանդել է Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանում:

2011 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում՝ որպես ուսումնամեթոդական և զարգացման վարչության կրթական բարեփոխումների և միջազգային համագործակցության բաժնի ավագ տեսուչ (համատեղությամբ՝ ՀՀ ստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դասախոս):

2012 թվականից մինչև 2015 թվականը հանդիսացել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի ավագ դասախոսը:

2015 թվականից մինչև 2019 թվականը եղել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի դոցենտը:

2018 թվականից մինչև 2019 թվականը ղեկավարել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի Իրավաբանական կլինիկան:

2019 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան:

2019 թվականից պայմանագրային հիմունքներով դասավանդում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրում և ՀՀ փաստաբանական դպրոցում:

2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-168 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-241-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 Ամուսնացած է, ունի երկու որդի, մեկ դուստր:

Արտուշ Վաչագանի Գաբրիելյան

image

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է «Լուսինե» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

1994 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժնի քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է «Դիաննա 97» ՍՊԸ-ի իրավաբան։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնում։

2003 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Մարինե Տոնականի Մելքոնյան

image

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

1996 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Շինարար Էրիկ» ԲԲ ընկերությունում՝ որպես իրավաբան:

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:

2001 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի օգնական:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի օգնականի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2013 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Դավիթ Կիմի Բալայան

image

Ծնվել է 1975 թվականին, Երևան քաղաքում, ծառայողի ընտանիքում:

1992 թվականին ավարտել է Երևանի թիվ 76 միջնակարգ դպրոցը:

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերում։

1997 թվականին ավարտել է Գրիգոր Զոհրապ համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1997 թվականից մինչև 1999 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների միության անդամ։

1999 թվականից մինչև 2001 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը։

2001 թվականից մինչև 2005 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2005 թվականից մինչև 2015 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների, Հայաստանում և արտերկրում (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռումինիա և այլն):

Ամուսնացած է, ունի 3 երեխա:

Նելլի Ռոմիկի Բաղդասարյան

image

Ծնվել է 1971 թվականին Երևան քաղաքում:

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում:

ՀՀ գլխավոր դատախազի 1994 թվականի հոկտեմբերի 11-ի հրամանով աշխատանքի է անցել ՀՀ դատախազության համակարգում` նշանակվելով Երևան քաղաքի Մյասնիկյանի շրջանի դատախազության ստաժորի պաշտոնում:

1995 թվականին նշանակվել է Սպանդարյան շրջանի դատախազությունում` դատախազի օգնականի պաշտոնում:

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազությունում` դատախազի օգնականի պաշտոնում:

2008 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության դատական դպրոցը:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում որպես մասնագետ, այնուհետև ավագ մասնագետ:

2011 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Վաչե Վանիկի Մարգարյան

image

Ծնվել է 1977 թվականին Աբովյան քաղաքում:

1999 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես ավագ մասնագետ:

2008 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ռոբերտ Լազոյի Պապոյան

image

Ծնվել է 1974 թվականին Ջերմուկ քաղաքում:

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

1999-2001թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես քննիչ:

2002-2005թթ. աշխատել է Կոտայքի քննչական բաժնի Չարենցավանի քննչական խմբի, ապա Եղվարդի քննչական բաժանմունքի քննիչ:

2005-2006թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես ավագ քննիչ:

2006-2007թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2007-2011թթ. աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազի տեղակալ:

2011-2014թթ. աշխատել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աննա Արտեմի Դանիբեկյան

image

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1997 թվականին ավարտել է «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտը՝ իրավաբան- իրավագետի որակավորմամբ:

2005 թվականին Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանում հանձնել է պետական քննություններ և ստացել նշված համալսարանի պետական նմուշի դիպլոմ՝ դիպլոմավորված մասնագետի, իրավագետի որակավորմամբ:

2009-2014թթ. հանդիսացել է հայցորդ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավունքի և քաղաքականության ինստիտուտի քրեական և քրեական դատավարության իրավունքի ամբիոնում: 2014 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-063» մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1997-1999թթ. աշխատել է «Ավիս» ՍՊԸ-ում՝ որպես իրավախորհրդատու:

1999-2004թթ. աշխատել է «Դողագործ» ՓԲԸ-ում (Երևանի ավտոդողերի գործարան)՝ որպես իրավաբանական բաժնի իրավախորհրդատու:

2003-2007թթ. աշխատել է «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան, 2007-2008թթ.՝ որպես իրավաբանական ծառայության իրավաբանական բաժնի պետ, 2008-2015թթ.՝ որպես իրավաբանական ծառայության պետի տեղակալ:

2006 թվականից հանդիսացել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի ապրիլի 12-ի հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Գայանե Անդրանիկի Խաչատրյան

image

Ծնվել է 1970 թվականին Երևան քաղաքում:

1988-1994թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում:

1992-1999թթ. աշխատել է Էրեբունի շրջանի ժողդատարանում` որպես գործավար, դատական նիստերի քարտուղար, խորհրդատու:

1999թ-ից մինչև 2011թ-ի նոյեմբերի 18-ը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, զբաղվել է փաստաբանական գործունեությամբ:

2005-2007թթ. ընտրվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

2006թ-ի հուլիս 31-ից 2010թ-ի դեկտեմբերի 31-ը եղել է "պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով" անկախ հանձնաժողովի անդամ:

2009թ. ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2011թ-ի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Լիզա Ռաֆիկի Գրիգորյան

image

Ծնվել է 1973 թ. Երևան քաղաքում:

1995թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2011թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրան:

1993-1996թթ. աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես գործավար:

1996-1999թթ, աշխատել է Երևանի Էրեբունու շրջանի ժող. դատարանում` որպես նիստերի քարտուղար:

1999թ. մարտից մինչև 2007թ. օգոստոսը եղել է ՀՀ փաստաբանների միության անդամ:

1999-2008թթ. աշխատել է ՀՀ իրավաբանների միության իրավական օգնության սոցիալական կենտրոնում` որպես իրավախորհրդատու:

2008թ. հունվարից մինչև 2008թ. հունիսը աշխատել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակում` որպես հանրային պաշտպան:

2009-2010թթ. աշխատել է "Քեյ Փարթնրզ" ՓԲԸ-ում` որպես իրավաբան:

2010թ. փետրվարից մինչև 2010թ. օգոստոսը աշխատել է "Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա" ՀԿ-ում` որպես իրավաբան:

2013թ. ապրիլի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Երեմ Հարությունի Եսոյան

image

Ծնվել է 1974 թվականին Վրաստանի Հանրապետության Բոգդանովկայի շրջանի Փոքր Խանչալի գյուղում:

1994-ի մայիսից մինչև 1995 թվականի հոկտեմբեր ամիսը ծառայել է բանակում:

1996 թվականին գերազանցությամբ ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

Պետական քննական հանձնաժողովի 2005 թվականի հունիսի 20-ի որոշմամբ՝ տրվել է պետական նմուշի դիպլոմ:

1996 թվականի մայիսից մինչև 1996 թվականի օգոստոսն աշխատել է «Սոֆյա» ՍՊ ընկերությունում` որպես կադրերի բաժնի պետ:

1996 թվականի օգոստոսից մինչև 1998 թվականի ապրիլն աշխատել է «Նորք-Ֆիրմա» ՍՊ ընկերությունում` որպես իրավախորհրդատու:

1998 թվականի ապրիլի 26-ից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական կադրերի որակավորման բարձրացման ինստիտուտում` որպես համակարգչային բաժնի վարիչ, իսկ 1998 թվականի մայիսից մինչև 1999 թվականի մարտը`նույն ինստիտուտի փոխտնօրեն:

1999 թվականի մարտից մինչև 2003 թվականի մարտն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես գրասենյակի պետ, այնուհետև մինչև 2007 թվականի դեկտեմբեր ամիսը՝ նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար:

ՀՀ Նախագահի հրամանագրով` 2008 թվականի հունվարի 1-ից նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտում, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետում, ՀՀ Դատական դպրոցում, ՀՀ փաստաբանական դպրոցում և ՀՀ Արդարադատության ակադեմիայում դասավանդել է քրեական դատավարություն, քաղաքացիական դատավարություն և գործավարությունը դատարաններում առարկաները:

Հեղինակ է մեկ մենագրության և շուրջ մեկ տասնյակ գիտական հոդվածների:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Տաթևիկ Լևոնի Ստեփանյան

image

Ծնվել է 1982 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում:

2006 թվականից մինչև 2010 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

2011 թվականի մարտի 1-ից մինչև 2011 թվականի սեպտեմբերի 30-ն աշխատել է «ՍԵՐՎԻՍ» ԱԿ-ում որպես իրավախորհրդատու:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Էռվա Լոյերս» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2012 թվականի փետրվարի 10-ից մինչև 2012 թվականի օգոստոսի 1-ը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի գործավարի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Նաիրա Գևորգի Հովսեփյան

image

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ արտադրությունից կտրված «Հայաստանի պետության և իրավունքի պատմության» մասնագիտությամբ ասպիրանտուրայում։

1991 թվականից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դասախոս է։

1996 թվականին նշանակվել է Էրեբունի շրջանային ժողդատարանի դատավոր։

1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Գայանե Հայկազի Մազմանյան

image

Ծնվել է 1968 թվականին Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում։

1988 թվականի մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1985 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության ընդհանուր բաժնում՝ որպես ցրիչ։

1985 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Շենգավիթի շրջանի ժողդատարանում՝ որպես գրասենյակի քարտուղար։

1988 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Շենգավիթի շրջանային ժողդատարանում՝ որպես նիստերի քարտուղար։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2001 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի հունվարի 30-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Ժաննա Համլետի Ասատրյան

image

Ծնվել է 1974 թվականին, Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանը և պետական քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է իրավաբան-քրեագետի որակավորում:

2005 թվականին Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանի պետական քննական հանձնաժողովի որոշմամբ շնորհվել է իրավագիտության բակալավրի աստիճան «Իրավագիտության» մասնագիտությամբ:

2008 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան և շնորհվել է իրավագիտության մագիստրոսի աստիճան «Իրավագիտության» մասնագիտությամբ:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայում՝ դատական նիստերի քարտուղարի պաշտոնում:

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերի պալատում՝ դատավորի օգնականի պաշտոնում:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի պետի պաշտոնում:

2009 թվականի մարտի 23-ից մինչև 2014 թվականի մարտի 17-ը աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում՝ դատավորի ավագ օգնականի պաշտոնում:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-30-Ո-73 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ավագ Արտուշի Գաբրիելյան

image

Ծնվել է 1976 թվականին Գորիս քաղաքում։

1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանում` որպես դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի ավագ օգնական։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2018 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի ընդհանուր  իրավասության դատարանի դատավոր:

Դիանա Ռոմանի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1987 թվականին, Երևան քաղաքում:

2007 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը: 2008 թվականին նույն համալսարանում ստացել է միջազգային գործարարային իրավունքի մասնագետի որակավորում` իրավագիտություն մասնագիտությամբ:

2009 թվականին ավարտել է «Հայաստանում ֆրանսիական համալսարան» հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում` որպես կրտսեր մասնագետ:

2009 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:

2017 թվականին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-30-Ո-68 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դանիել Մերուժանի Մխեյան

image

Ծնվել է 1979 թվականին, Երևան քաղաքում:

1996 թվականից 2001 թվականը սովորել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ակադեմիայում:

2001 թվականից 2002 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ակադեմիայում` որպես գիտաշխատող:

2002 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության ակադեմիայում՝ որպես «Քաղաքացիական իրավունքի և քաղաքա­ցիա­կան դատավարության» ամբիոնի դասախոս, ապա՝ ամբիոնի վարիչ:

2003 թվականից 2007 թվականը սովորել է ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիայում, ստացել բարձրագույն և հետբուհական կրթության իրականացման ոլորտում գործունեություն իրականացնելու դիպլոմ:

2010 թվականին ստացել է փաստաբանի՝ թիվ 2010/132 վկայագիրը:

2011 թվականից 2013 թվականը պայմանագրային հիմունքներով դասախոսել է «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» ՊՈԱԿ-ում:

2011 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարա­րու­թ­յան աշխատա­կազմի օրինականության վերահսկողության տեսչության նոտարիատի և ՔԿԱԳ մարմինների գործունեության օրինականության վերահսկողության բաժնի պետ:

2012 թվականից առ այսօր դասախոսում է «Հայաստանի ֆրանսիական համալսարան» հիմնադրամում, ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցի հրավերով մասնակցում է «Հյուպատոսական գործունեություն» ծրագրով դիվանագետների վերապատրաստման գործընթացին:

2012 թվականից 2014 թվականը և 2017 թվականից մինչև 2018 թվականը «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմա­նա­գրերով դասախոսություններ է իրականացրել նոտարի թեկնածուների համար:

2012 թվականից մինչև 2019 թվականն իրականացրել է դատական ներկայացուցչություն՝ Հայաստանի Հանրապետության և ՀՀ արդարադատության նախարարության դեմ և մասնակցությամբ իրականացվող քաղաքացիական և վարչական գործերով:

2015 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարու­թ­յան վերահսկողական ծառայությունում՝ որպես 3-րդ բաժնի պետ:

2017 թվականին ավարտել է Ամերիկյան համալսարանի «Իրավաբանական անգլերեն» դասընթացը:

2019 թվականին աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես իրավաբան:

2019 թվականի հոկտեմբերի 31-ի ԲԴԽ-73-Ո-167 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի նոյեմբերի 7-ի ՆՀ-242-Ա հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

ՀՀ արդարադատության նախարարի 27.11.2015թ.-ի թիվ 582-Ա հրամանով իրականացրել է ՀՀ տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի քարտուղարության գործառույթները: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից:

ՀՀ Նախագահի 01.06.2017թ. թիվ ՆՀ-474-Ն հրամանագրով եղել է «Նուբարաշեն», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժիչ կրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովը դադարել է գործել 09.04.2018թ.-ից :

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 17.08.2018թ. թիվ 113-Ա հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ (որպես ՀՀ կառավարության ներկայացուցիչ), որը դադարել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակցի լիազորությունների դադարեցմամբ։

 

Հեղինակել է «Քաղաքացիական իրավունք: Ընդհանուր դույթներ» վերտառությամբ ուսումնական ձեռնարկը (2012թ.) :

Գիտական հոդվածներն են՝

1. «Պահումը որպես պարտավորությունների կատարման ապահովման եղանակ» – Օրենք և Իրականություն, 10.05.2004թ. N 9

2. «Разделение владения и держания в римском частном праве и в современных законодательствах»– Օրենք և Իրականություն, հուլիս 2009թ., N 7 (165)

3. «Տիրապետում. Իրավունք, թե փաստ» – Օրենք և Իրականություն, օգոստոս 2010թ., N 8 (178), սեպտեմբեր 2010թ. N 9 (179)

4. «Право пользования в качестве ограниченного вещного права» – Черные дыры в Российском законодательстве, Москва 2007г., N 5: (համահեղինակությամբ)

5. «Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում նոտարի իրավական կարգավիճակի հիմնահարցերը» – Արդարադատություն, 30.10.2018թ. N 5/46 (համահեղինակությամբ)

6. «Ժառանգական զանգվածի նկատմամբ սեփականության իրավունքի վերաբերյալ վեճը որպես նոտարական գործողության կատարման կասեցման հիմք. Փորձի վերլուծություն»– Արդարադատություն, 25.03.2019թ. N 1(47) (համահեղինակությամբ):

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Սիմա Ալբերտի Իսկանդարյան

image

Ծնվել է 1980 թվականի հունիսի 24-ին Երևան քաղաքում:

2001թ. ավարտել է Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտը:

2001 թվականից 2006 թվականը դասախոսել է Մոսկվայի Նոր իրավաբանական ինստիտուտում:

2004-2008թթ. սովորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպիրանտուրայում` քրեաիրավական մասնագիտացմամբ:

2006 թվականից 2009 թվականը դասախոսել է Երևանի «Մանց» համալսարանում:

2008 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2010 թվականից 2012 թվականը դասախոսել է Երևանի «Գալիք» համալսարանում:

2011-2014թթ. հանդիսացել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման բաժնի հայցորդ:

2013 թվականից 2014 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2015 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2015 թվականի փետրվար ամսից մինչև օգոստոս ամիսն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես ավագ մասնագետ:

2015 թվականից 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2019 թվականի սեպտեմբերի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  

Ամուսնացած է, ունի երկու որդի:

 

Արմեն Արամի Դանիելյան

image

Ծնվել է 1974 թվականին Երևան քաղաքում։

1991թվականին ընդունվել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, որը ավարտել է 1997 թվականին՝ ստանալով տնտեսագետի որակավորում։

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Զինված ուժերում։

1998 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 2002 թվականին։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2007 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականից աշխատում է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Սիմիզար Եղիշի Հովսեփյան

image

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1974 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդում:

1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում։

1996 թվականից աշխատել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի դատավոր։

1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ռուբեն Մնացականի Բունիաթյան

image

Ծնվել է 1974թ-ին Երևան քաղաքում:

1991-1996թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային տնտեսագիտական հարաբերություններ ֆակուլտետում` ստանալով տնտեսագետի որակավորում:

1996-1998թթ. ծառայել է ՀՀ ՊՆ Ֆինանսաբյուջետային վարչության ֆինանսական վերահսկողության բաժնում` որպես սպա:

1996-2000թթ-ին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որակավորում:

1999-2000թթ-ին աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում` որպես վերահսկիչ-վերստուգիչ: Այդ ընթացքում նույն վարչությունում ստացել է գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ պաշտոնը:

2000-2005թթ-ին աշխատել է ՀՀ ԱԱԾ-ում:

2005-2008թթ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ, որտեղ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատախազության Արմավիրի մարզի դատախազությունում` որպես քննիչ, այնուհետև` դատախազի օգնական:

2007-2011թթ. աշխատել է ՀՀ դատախազության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազությունում` որպես դատախազության դատախազ:

2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Զարուհի Կարենի Նախշքարյան

image

Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

2006 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

01.02.1994-16.10.1996թթ. աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության միջազգային հարաբերությունների բաժնի թարգմանիչ, այնուհետև` որպես իրավախորհրդատու:

10.11.1997-23.03.1999թթ. եղել է ՀՀ փաստաբանների կոլեգիայի անդամ:

23.03.1999թ. ընդգրկվել է Փաստաբանների միջազգային միության կազմում:

12.08.1999-04.01.2007թթ. աշխատել է «Ընդդեմ իրավական կամայականության» հիմնադրամի իրավաբան-իրավախորհրդատու:

1999 թվականից եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

01.03.2005-18.06.2009թթ. աշխատել է Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի իրավախորհրդատու:

2004 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է «Ռուբիկոն ՓԳ» ՍՊԸ-ում սկզբում` որպես փաստաբան, այնուհետև` որպես տնօրեն:

2012 թվականից աշխատել է «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու:

2013 թվականի մարտի 5-ից սեպտեմբերի 25-ն աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2013 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Արթուր Համլետի Ստեփանյան

image

Ծնվել է 1984 թվականին, ՀՀ Արարատի մարզի, Արարատ գյուղում:

2000 թվականին ընդունվել և 2004 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2006 թվականին` մագիստրատուրան:

2005 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից զբաղեցրել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Ուսումնական հարցերի հանձնաժողովի կազմում:

Էդիկ Վարազդատի Ավետիսյան

image

Ծնվել է 1955 թվականին Գավառի Արծվաքար թաղամասում։

1978 թվականից մինչև 1984 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1984 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևանի նախկին Օրջոնիկիձեի շրջանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի նախկին Մյասնիկյանի շրջանի դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Էդուարդ Գրիգորի Ամալյան

image

Ծնվել է 1976 թվականին Երևան քաղաքում:

1998 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ապրանքագիտական ֆակուլտետը` տնտեսագետ, ապրանքագետ որակավորմամբ:

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Վերահսկիչ պալատի իրավաբանական ծառայության մասնագետ, այնուհետև` առաջատար մասնագետ:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության քննիչ:

2006 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2011 թվականը աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արմենուհի Սամվելի Բադիրյան

image

Ծնվել է 1975 թվականին Իջևան քաղաքում։

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1998 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիա` որպես ստաժոր, այնուհետև 1999 թվականին ընդունվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայի անդամ և նշանակվել փաստաբանական աշխատանքի Շենգավիթի իրավաբանական կոլեգիայում։

1999 թվականից համատեղության կարգով աշխատանքի է անցել «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի իրավաբանական կառավարչության իրավական ծառայությունների իրականացման բաժնում՝ որպես ավագ իրավաբան։

2000 թվականից փոխադրվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի «Կենտրոն» մասնաճյուղ և աշխատել իրավախորհրդատու։

2000 թվականի սեպտեմբերի ամսից փոխադրման կարգով նշանակվել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ի փոխատվական ռիսկերի կանխարգելման խմբի առաջատար մասնագետ-իրավախորհրդատու։

2000 թվականի դեկտեմբերից փոխադրվել է նույն բանկի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության իրավախորհրդատուի պաշտոնին։

2001 թվականից նշանակվել է Իրավական ապահովման և փոխատվական ռիսկերի կանխարգելման դեպարտամենտի Պայմանագրային պարտավորությունների և դատական վեճերի սպասարկման վարչության պետ, որտեղ աշխատել է մինչև 2006 թվականը։

2004 թվականից մինչև 2005 թվականը համատեղության կարգով աշխատել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես մասնագետ։

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում՝ որպես մասնագետ։

2007 թվականին աշխատանքի է ընդունվել «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում՝ որպես ավագ իրավախորհրդատու։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ռուբեն Ռաֆիկի Ներսիսյան

image

Ծնվել է 1964 թվականին Երևան քաղաքում։

1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1982 թվականից մինչև 1984 թվականը ծառայել է Սովետական բանակում։

1989 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի 26 Կոմիսարների շրջանի ՆԳ բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչության քննչական մասում՝ որպես քննիչ։

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Էջմիածնի ՏՆԳՎ Էջմիածնի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՆԳՆ Խորհրդային շրջանի ՆԳ բաժնի պետի քննության գծով տեղակալ, քննչական բաժանմունքի պետ։

1996 թվականին աշխատել է ՀՀ ՆԳՆ Կոտայքի ՏՆԳՎ քննության գծով պետի տեղակալ, քննչական բաժնի պետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Խորհրդային շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Տիգրան Սիմոնի Գրիգորյան

image

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

2002թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2007թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2002 թվականին աշխատել է «Արբանգ» ՍՊԸ-ին առընթեր Հայկական Գիտարանի իրավաբանական բաժնում` որպես փորձագետ:

2002-2005թթ. աշխատել է Աշտարակի քաղաքապետարանի իրավաբանական բաժնում` որպես մասնագետ:

2006-2007թթ.աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետության դեմ դատական պահանջների պաշտպանության բաժնում` որպես մասնագետ:

2007-2009թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում, նախ` որպես մասնագետ, ապա՝ ավագ մասնագետ:

2009-2012թթ. աշխատել է որպես ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի ղեկավար:

2012-2014թթ. աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետ:

2014 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ որպես դատախազի թեկնածու:

2015 թվականին աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

2016 թվականին ավարտել է Արդարադատության ակադեմիան՝ որպես դատավորի թեկնածու:

Համատեղությամբ դասավանդել է «Ուրարտու» համալսարանում (2008-2010թթ.), Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում (2010-2013թթ.), Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում (2012-2014թթ.), Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում (2016-2017թթ.):

Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-2-Ո-9 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 16-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մարինա Գևորգի Տաշչյան

image

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում։

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2008 թվականին` մագիստրատուրան։

2010 թվականին ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով մագիստրոսի աստիճան իրավագիտություն մասնագիտությամբ։

2011 թվականից առ այսօր հանդիսանում է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի հայցորդ։

2007 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին աշխատել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ որպես պայմանագրերի և մեթոդաբանության բաժնի մասնագետ։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Ջի Էմ Էյ Քնսալթինգ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2009 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Դաունթաուն Երևան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2009 թվականից 2010 թվականն աշխատել է «Վ. Յ. Մանուկյան» օրենք և օրինականություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան։

2010 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին աշխատել է «Միկմետալ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2010 թվականից 2011 թվականն աշխատել է «Կասկադ Ինշուրանս» ԱՓԲԸ-ում՝ որպես իրավաբան։

2010 թվականից մինչև 2011 թվականը համատեղությամբ աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2011 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին համատեղությամբ աշխատել է «Ֆեմիդա փաստաբանական գործակալություն» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն:

2011 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ:

2015 թվականի փետրվար-ապրիլ ամիսներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներում՝ որպես առանձին գործառույթներ համակարգող խորհրդատու։

2015 թվականի ապրիլ-հունիս ամիսներին աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական։

2013 թվականից մինչև 2018 թվականն աշխատել է Հայաստանի բանկերի միության «Ֆինանսական արբիտրաժ» հիմնարկում՝ որպես ֆինանսական արբիտրաժի արբիտր։

2018 թվականի մարտ-մայիս ամիսներին աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2018 թվականից մինչև 2019 թվականն աշխատել է «Տիգրան Սահակյան» ԱՁ-ում՝ որպես իրավախորհրդատու։

2010 թվականին դարձել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ։

2012 թվականից մինչև 2017 թվականը դասավանդել է ՀՀ փաստաբանական դպրոցում և ՀՀ փաստաբանների պալատում։

2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2019 թվականի փետրվարի 18-ի ԲԴԽ-11-Ո-41 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 21-ի ՆՀ-47-Ա հրամանագրով նշանակվել է ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ռուբեն Կորյունի Ափինյան

image

Ծնվել է 1955 թվականին Երևան քաղաքում։

1992 թվականին ավարտել է Վոլգոգրադի քննչական բարձրագույն ‎ դպրոցը։

1983 թվականից աշխատել է ՆԳ համակարգում։

1993 թվականին աշխատել է Սովետական դատախազությունում՝ որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր:

2008 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ալեքսեյ Արշալույսի Սուքոյան

image

Ծնվել է 1958 թվականին Թբիլիսի քաղաքում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ 1990 թվականին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գլխավոր դատախազությունում նախ՝ որպես իրավախորհրդատու, ապա՝ առաջին բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Բնապահպանության դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, ապա՝ ավագ օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի դատախազի ավագ օգնականը։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2002 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Կարինե Գալֆրեդի Պետրոսյան

image

Ծնվել է 1973 թվականին Արթիկ քաղաքում։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1995 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է «Արմենիա» հյուրանոցային համալիրում՝ որպես իրավախորհրդատու։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ Փաստաբանների միության անդամ։

2002 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսը զբաղեցրել է ՀՀ Տնտեսական դատարանի գրասենյակի պետի պաշտոնը։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Իշխան Արամայիսի Բարսեղյան

image

Ծնվել է 1965 թվականին Սևան քաղաքում։

1982 թվականից մինչև 1987 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է Ղափանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հրազդանի շրջանային ժողդատարանի դատավորի պաշտոնում։

1999 թվականից նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արթուր Միշայի Մկրտչյան

image

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1975 թվականից մինչև 1977 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է «Էլեկտրոնիկա» ֆիրմային խանութ-սրահում՝ որպես իրավախորհրդատու:

1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ մաքսային կոմիտեի «Արարատյան» տարածաշրջանային մաքսատան օպերատիվ տեսուչ, այնուհետև՝ բեռնային փոխադրումների բաժնի պետ:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է «Հայարդտրանս» պետական ձեռնարկության բեռնափոխադրումների բաժնի պետ։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության քննիչ։

1998 թվականին աշխատել է Հարկային պետական ծառայության Երևանի Սպանդարյանի շրջանի տարածքային բաժնում՝ որպես իրավաբանական բաժնի պետ:

1998 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես վերահսկողական ծառայության առաջատար մասնագետ:

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման նախարարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2002 թվականից մինչև 2004 թվականը հանդիսացել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկման վարչության պետ:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի խորհրդական:

2005 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ փաստաբանների միության, իսկ այնուհետև՝ փաստաբանների պալատի անդամ:

2007 թվականից մինչև 2008 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի օգնական:

2008 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Նորք-Մարաշ տարածքային բաժնի պետ:

2010 թվականի մայիսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Լիլիթ Տիգրանի Սարգսյան

image

Ծնվել է 1982 թվականին Երևան քաղաքում:

2004 թվականին ավարտել է «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2005-2009թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում`նախ որպես դատական նիստերի քարտուղար, ապա` դատավորի օգնական:

2009-2014թթ. աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2011թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 8-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

 

Հայարփի Արթուրի Զարգարյան

image

Ծնվել է 1988 թվականին, Երևան քաղաքում:

2009 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2010 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Հովիկ Սուրենի Շահնազարյան

image

Ծնվել է 1985 թվականին, Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղում:

2002 թվականին ընդունվել, իսկ 2007 թվականին գերազանցությամբ ավարտել է Ռուս-Հայկական /Սլավոնական/ պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականի մարտի 16-ից մինչև 2009 թվականի սեպտեմբերի 1-ը զբաղեցրել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Արշակ Վոլոդյայի Պետրոսյան

image

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1995 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ Սյունիքի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Կապանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազությունում՝ որպես քննիչ, մինչև 2006 թվականը՝ որպես դատախազի օգնական, մինչև 2007 թվականը՝ որպես ավագ դատախազ։

2007 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Աիդա Մելիքսեթի Դավթյան

image

Ծնվել է 1956 թվականին Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում։

1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1980 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հայխնայդրամարկղերի գլխավոր վարչությունում՝ որպես ավագ իրավախորհրդատու, ապա՝ Հայխնայբանկի կառավարչությունում՝ որպես իրավաբանական բաժնի պետ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է «Արդշինբանկ» ԲԲԸ-ում՝ որպես պայմանագրային և իրավաբանական բաժնի պետ։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր։

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Գոռ Գագիկի Թորոսյան

image

Ծնվել է 1985 թվականին, Վանաձոր քաղաքում:

2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցը:

2002 թվականին ընդունվել, իսկ 2006 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2006 թվականին ընդունվել, իսկ 2008 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2008 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:

2011 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2007 թվականի նոյեմբերի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի փետրվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2009 թվականի փետրվարի 26-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության մասնագետի պաշտոնում:

2009 թվականի մարտի 5-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2010 թվականի հունվարի 1-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի պաշտոնում:

2013 թվականի հունիսի 1-ից հանդիսացել է «Լեքս Ալյանս» իրավաբանական գրասենյակի տնօրեն:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

2008 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ, հեղինակ է 1 մենագրության, 2 ուսումնական աշխատանքների, օրենսգրքի մեկնաբանությունների, գիտական աշխատությունների:

 

Աննա Ալեքսանդրի Փիլոսյան

image

Ծնվել է 1986 թվականին Երևան քաղաքում:

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2010 թվականին՝ Հայաստանի Հանրապետության Պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2008 թվականից մինչև 2010 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2010 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2013 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի մայիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Նաիրա Վազգենի Ավետիսյան

image

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1984 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային ուսուցման բաժնում։

1989 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանական կոլեգիայի անդամ, Երևան քաղաքի 26 կոմիսարների շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ փաստաբան։

2006 թվականին հիմնադրել է «Գոլդեն Լեքս» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։

2006 թվականի մայիսին հիմնադրել է «Արվինա Ֆրութ» ՍՊ-ն, հանդիսացել ընկերության տնօրենը։

2007 թվականին հիմնադրել է «Խորհուրդ և Պաշտպանություն» իրավախորհրդատվական հասարակական կազմակերպությունը, հանդիսացել է կազմակերպության տնօրենը։

2008 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Սարգիս Սերգոյի Երիցյան

image

Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:

2003 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ասպիրանտուրան:

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է` որպես ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետի օգնական:

2005-2007 թվականներին աշխատել է «Հայխնայբանկ» ՓԲԸ-ում (20.06.2006 թվականին վերանվանվել է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ) որպես իրավաբանական վարչության դատական վեճերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ, ներքին հսկողության վարչության ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ, վարկային վարչության գլխավոր մասնագետ:

2006 թվականից զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ: Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի դասախոս է:

2008 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:

2008 թվականից մինչև 2010 թվականը աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում` որպես մասնագետ:

2010 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական:

2011 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Գրիգորի Հարությունի Վարդանյան

image

Ծնվել է 1985 թվականին Երևան քաղաքում:

2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2012թ.` ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի մագիստրատուրան:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009-2011թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրության բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ:

2011-2015թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի նյութերի նախապատրաստման բաժնում, նախ` որպես առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ:

2015-2016թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունում՝ որպես հինգերորդ բաժնի պետ:

2015-2016թթ. հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-335-Ա հրամանագրով՝ նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է:

Արթուր Ալբերտի Մարգարյան

image

Ծնվել է 1978 թվականին Երևան քաղաքում:

1994-1999թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է գերազանցությամբ:

1999-2001թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում:

2001թ. հուլիսից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Վայոց Ձորի մարզի դատախազությունում` որպես քննիչ:

2002թ. դեկտեմբերից աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազությունում` որպես քննիչ, հետագայում` որպես ավագ քննիչ:

2007թ. մայիս ամսից աշխատել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում` որպես քննիչ, իսկ 2008թ. նոյեմբերից` որպես ՀԿԳ քննիչ:

2011թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-24-Ո-52 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Մանուկ Սոկրատի Մարգարյան

image

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1985 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ մարմինների համակարգում։

1996 թվականից մինչև 2005 թվականը ծառայել է ՀՀ Ազգային անվտանգության մարմինների համակարգում։

2005 թվականից առ այսօր աշխատում է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Գոհարիկ Մանուկի Խաչատրյան

image

Ծնվել է 1963 թվականին Ապարանի շրջանի Քասախ գյուղում։

1989 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է փաստաբան։

1996 թվականից աշխատել է Աշտարակի ՆՇՎՏ ժողդատավոր։

1999 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Հյուսիսային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Սուրեն Լենդրուշի Մնոյան

image

Ծնվել է 1960 թվականին Երևան քաղաքում։

1977 թվականից մինչև 1981 թվականը սովորել է Ղազախստանի Կարագանդա քաղաքի ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն դպրոցի քննչական ֆակուլտետում։

1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է Երևանի Լենինյան շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1985 թվականից մինչև 1991թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ քննչական վարչությունում՝ որպես քննիչ։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Մաշտոցի շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննչական բաժանմունքի պետ։

1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ Դատախազության համակարգում՝ որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես դատական մարմինների վարչության պետ։

1999 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր։

Էդգար Ռուբիկի Կարապետյան

image

Ծնվել է 1987 թվականին, քաղաք Աշտարակում:

2007 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2012 թվականին՝ ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, 2015 թվականին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:

2007-2009թթ․-ին ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 

2009 թվականից 2013 թվականն աշխատել է "Եղվարդ արտադրական բազա" ՍՊԸ-ում՝ իրավաբան:

2013 թվականից 2019 թվականն աշխատել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի 2015թվականի փետրվարի 16-ի հրամանով շնորհվել է ՀՀ դատական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան։

2018 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2017 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը։

ԲԴԽ-3-Ո-12 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 22-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-59-Ո-133 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:  

 

Լենդրուշ Հրաչյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1985 թվականին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:

1992-2002 թթ. սովորել և ավարտել է Արմավիրի թիվ 5 միջնակարգ դպրոցը:

2003-2005 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թվականին ավարտել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011 թվականին ավարտել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2011 թվականի հունվար ամսից մինչև նոյեմբեր ամիսն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012-2013 թթ. սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը, ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր:

2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:

2017 թվականի մարտի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր: 

2019 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Լևոն Ռուբենի Արազյան

image

Ծնվել է 1965 թվականին Արարատի մարզի Բերդիկ գյուղում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային Բանակում։

1986 թվականից մինչև 1991 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1992 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Արտաշատի Ներքին գործերի բաժնի քննչական բաժանմունքում՝ որպես քննիչ։

1996 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

2000 թվականին պաշտպանել է գիտական թեզ և ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի կոչում։

Ելենա Երեմի Քոչարյան

image

Ծնվել է 1958 թվականին Երևան քաղաքում։

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով։

1977 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Երևանի «Զեյթուն» ուսանողական ավանում՝ որպես անձնագրավարուհի։

1981 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայէլեկտրոմեքմատ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Մասիս ավանի «Հայխողովակմատառ» ձեռնարկությունում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Մասիսի «ՇԱԱՄ»-ում՝ որպես իրավախորհրդատու։

1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Մասիսի շրջանային գործկոմում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական գործերի դատական կոլեգիայում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Հարություն Գաբրիելի Պետրոսյան

image

Ծնվել է 1985 թվականին, Թալին քաղաքում:

2001 թվականից մինչև 2005 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2005 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է «ԱՍ-ԿԱ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ռադվան Տեխնոլոգիա» ՍՊԸ –ում` որպես իրավախորհրդատու:

2007 թվականի հունվար ամսից մինչ 2007 թվականի դեկտեմբեր ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2008 թվականի հունվար ամսից մինչև 2012 թվականի հուլիս ամիսը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Սամվել Սեյրանի Մատինյան

image

Ծնվել է 1976 թվականին, Երևան քաղաքում:

1982 թվականից մինչև 1992 թվականը սովորել է Երևան քաղաքի Ալ. Ջափարիձեի անվան թիվ 151 միջնակարգ դպրոցում:

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիուտի ֆինանսահաշվային ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և աուդիտ բաժնում:

2001 թվականից մինչև 2004 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1999 թվականից 2003 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2003 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Գրիգոր Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1973 թվականին Երևան քաղաքում:

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

1995 թվականից մինչև 1997 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում, եղել է զորամասի սոցիալ-իրավական հարցերով սպա:

1997 թվականին աշխատել է ՀՀ զինված ուժերում՝ որպես զինվորական ոստիկանության քննիչ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության Գուգարքի կայազորի զինվորական դատախազության քննիչ:

1999 թվականից մինչև 2008 թվականն Երևանի կայազորի զինվորական դատախազությունում եղել է քննիչ, ապա՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ Երևանի կայազորի զինվորական դատախազի ավագ օգնական:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության հարավային կայազորների զինվորական դատախազությունների աշխատանքները կարգավորող բաժնի դատախազ:

2009 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության քրեական հետապնդման ոլորտում կայազորների զինվորական դատախազությունների գործունեությունը վերահսկող բաժնի դատախազ:

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում որպես ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Սևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ:

2015 թվականին ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-50 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի 2019 թվականի մարտի 5-ի հրամանագրով նշանակվել է Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Թաթուլ Ջանիբեկի Պողոսյան

image

Ծնվել է 1957 թվականին Արարատի նախկին վարչական շրջանի Այգավան գյուղում։

1977 թվականից մինչև 1979 թվականը կրել է ժամկետային զինվորական ծառայություն Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում տեղաբաշխված խորհրդային բանակի զորամիավորումում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից աշխատանքի է նշանակվել Վայքի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1992 թվականին աշխատանքի է տեղափոխվել Արտաշատի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1993 թվականից նույն դատախազությունում զբաղեցրել է դատախազի տեղակալի պաշտոնը։

1999 թվականից աշխատում է Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

Սերգեյ Ժորայի Սահակյան

image

Ծնվել է 1978 թվականին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում:

1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:

1999 թվակնից մինչև 2001 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

2011 թվականից մինչև 2013 թվականը սովորել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2001 թվականից մինչև 2002 թվականը աշխատել է «Հրազդանմաշ» ՓԲԸ-ում որպես իրավախորհրդատու:

2002 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում նախ ավագ մասնագետի, ապա վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Գևորգ Հարությունի Բալյան

image

Ծնվել է 1959 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1983 թվականից մինչև 1989 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է «Երևանի հատուկ մասնագիտացված կանաչապատման վարչությունում»։

1990 թվականից մինչև 1995 թվականմ աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես քրեական գործերով դատական կոլեգիայի քարտուղար։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ԱՆ Դատական մարմինների վարչությունում՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ։

2001 թվականից աշխատում է ՀՀ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Հենրիկ Ռոբերտի Դարբինյան

image

Ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։

1976 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում (երեկոյան ուսուցում)։

1974 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Երևանի երաժշտական գործիքների և ֆուրնիտուրայի փորձարարական ֆաբրիկայում՝ որպես կադրերի բաժնի տեսուչ։

1978 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Հայկական հուշանվերներ և ժողգեղարվեստական արհեստագործություններ» Ա/Մ-ում՝ որպես բանվոր։

1983 թվականին աշխատել է Երևանի Պահածոների գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1983 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Երևանի թիվ 1 կահույքի ֆաբրիկայում՝ որպես իրավախորհրդատու։

1984 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Երևանի ավտոմատ համակարգերի Հրազդան գործարանում՝ որպես իրավախորհրդատու։

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես օրենսդրական հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատուի ժամանակավոր պաշտոնակատար, վիճակագրական խմբի գլխավոր խորհրդատու, ապա՝ օրենսդրական հարցերի վարչության գլխավոր խորհրդատու, վերահսկողության ծառայության գլխավոր խորհրդատու։

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանում որպես դատավոր:

Գոհար Խաչատուրի Ֆիդանյան

image

Ծնվել է 1974 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։

1991 թվականին ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը և ավարտել 1996 թվականին։

1999 թվականից աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական, այնուհետև փոխադրվել է աշխատանքի նույն դատարանում՝ որպես աշխատակազմի ղեկավար։

2008 թվականից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի սնանկացման գործերով դատավոր։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Մանվել Մազմանի Սիմոնյան

image

 

Ծնվել է 1956 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։

1973 թվականից մինչև 1975 թվականն աշխատել է Հայկոոպի Հոկտեմբերյանի քաղկոոպում՝ որպես բանվոր։

1975 թվականից մինչև 1980 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1980 թվականից մինչև 1981 թվականն աշխատել է Ամասիայի շրջանի դատախազությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ որպես քննիչ։

1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Բաղրամյանի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ, այնուհետև՝ մինչև 1995 թվականը՝ որպես ավագ քննիչ։

1995 թվականից մինչև 1996 թվականը աշխատել է Արմավիրի միջշրջանային դատախազությունում որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արմավիրի շրջժողդատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արթուր Սարիբեկի Ադամյան

image

Ծնվել է 1968 թվականին Հոկտեմբերյան քաղաքում։

1986 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Հոկտեմբերյանի շրջկոոպին կից «Հարիճ» կոոպերատիվում՝ որպես իրավախորհրդատու։

1994 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ ՔԿՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում՝ որպես քննիչ։

2001 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Հրաչիկ Երեգլոյի Սարգսյան

image

Ծնվել է 1955 թվականին Թբիլիսի քաղաքում։

1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է Կրասնոսելսկի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1983 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազությունում՝ որպես ավագ քննիչ, իսկ մինչև 1996 թվականը՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Էջմիածնի ՆՎՇՏ դատարանում՝ որպես դատավոր։

1999 թվականից 2018 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում։

ԲԴԽ-26-Ո-60 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Արմեն Արտաշեսի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1989 թվականին, քաղաք Երևանում:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2011 թվականին՝ մագիստրատուրան, 2014 թվականին՝ Եվրոպական կրթական և տարածաշրջանային ակադեմիայի ասպիրանտուրան:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2010 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես փորձագետ:

2012 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ:

2014 թվականի ապրիլից նոյեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում՝ որպես գլխավոր մասնագետ:

2014 թվականի 2019 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմում նախ որպես ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական, ապա՝ իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ:

2015 թվականից առ այսօր դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս է:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-13-Ո-48 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 26-ի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Նաիրա Մանվելի Գրիգորյան

image

Ծնվել է 1978 թվականին Էջմիածին քաղաքում։

1995 թվականից մինչև 1999 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2005 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հովհաննես Պարգևի Մելքոնյան

image

Ծնվել է 1965 թվականին Ախուրյանի շրջանի Արևիկ գյուղում։

1989 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։

1995 թվականին ավարտել է ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է զինված ուժերում։

1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ԵՊՀ հնագիտության ամբիոնում՝ որպես ավագ լաբորանտ։

1995 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ ՆԳՆ ԿԳՎ ծառայող։

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես վերահսկողության ծառայության գլխավոր մասնագետ, այնուհետև մինչև 2006 թվականը՝ որպես դատական պրակտիկայի ուսումնասիրության ամփոփման վիճակագրական բաժնի գլխավոր մասնագետ։

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Վահե Ռաֆայելի Խալաթյան

image

Ծնվել է 1968 թվականին Երևան քաղաքում։

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան ուսուցման բաժինը։

1989 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ՆԳՆ կադրերի վարչությունում։

1996 թվականից մինչև 1998 թվականնաշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների, կոչումների բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի արդարադատության խորհրդի աշխատակազմում՝ որպես առաջատար մասնագետ, այնուհետև մինչև 2002 թվականը՝ որպես գլխավոր մասնագետ։

2002 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է դատավոր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Էդգար Էդիկի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1983 թվականին Էջմիածին քաղաքում։

2006 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2006 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից մինչև 2014 թվականը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականի ապրիլի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Սերգեյ Դիմիտրիի Չիչոյան

image

Ծնվել է 1966 թվականին Գավառ քաղաքում։

1983 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Կամոսարք» գործարանում՝ որպես իրավախորհրդատու:

1989 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Կիրովականի քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1990 թվականից մինչև1992 թվականն աշխատել է Կամոյի քննչական բաժնում՝ որպես քննիչ:

1992 թվականից մինչև1994 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում՝ որպես հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ:

1994 թվականից մինչև1999 թվականն աշխատել է Կամոյի քննչական բաժնում՝ որպես բաժանմունքի պետ:

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի Առաջին ատյանի դատարանում՝ դատավորի պաշտոնում։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնում։

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հյուսիսային քրեական դատարանի նախագահի պաշտոնը:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2014 թվականից մինչև 2018 թվականը եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2018 թվականից ընտրվել է ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ՝ 5 տարի ժամկետով:

ՀՀ նախագահի 2018 թվականի հունիսի 8-ի ՆՀ-337-Ա հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Դավիթ Վալերիի Սարգսյան

image

Ծնվել է 1980 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում։

2001 թվականին ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը, 2006 թվականին պետական քննություններ է հանձնել «Երևանի տնտեսաիրավագիտական» համալսարանում և ստացել իրավագետի որակավորում։

2002 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2010 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր։

2013 թվականին իրականացրել է փաստաբանական գործունեություն:

2014-2015թթ.աշխատել է ՀՀ Փաստաբանների պալատի «Հանրային պաշտպանի գրասենյակում»՝ որպես հանրային պաշտպան:

2015 թվականին ավարտել է ՀՀ Արդարադության ակադեմիան:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հունվարի 29-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-4-Ո-18 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 23-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Սերոբ Մովսեսի Մանուկյան

image

Ծնվել է 1978 թվականին Ծաղկաձոր քաղաքում։

1999 թվականին ավարտել է ԵՊՀ ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը, 2005թվականին` Մոսկվայի մանկավարժական պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

2001 թվականից մինչև 2003 թվականը դասավանդել է «Միջազգային հետազոտությունների և փոխանակման խորհուրդ» հայաստանյան ներկայացուցչությունում։

2003 թվականից մինչև 2004 թվականն եղել է «Ծաղկաձոր ստեղծագործողների տուն» ՓԲ ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ, այնուհետև՝ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ։

2006 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Լիանա Վլադիկի Ներսիսյան

image

Ծնվել է 1978 թվականին, քաղաք Երևանում։

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1999 թվականից 2001 թվականն աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգի Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության Կազմվերլուծական և արտաքին կապերի վարչությունում՝ որպես օպեր լիազոր։

2007 թվականից 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

2011 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2018 թվականի փետրվար-սեպտեմբեր ամսիներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-4-Ո-15 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի հունվարի 23-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Յուրիկ Արամայիսի Իսկոյան

image

Ծնվել է 1955 թվականին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում։

1982 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Սպիտակի միջշրջանային դատախազության քննիչ։

1989 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Մարտունու շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ։

1994 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Մարտունու շրջանի դատախազի տեղակալի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի ավագ օգնականի պաշտոնում։

2005 թվականից մինչ օրս աշխատում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Վարդան Գուրգենի Հարությունյան

image

Ծնվել է 1969 թվականին Վարդենիսի շրջանի Լուսակունք գյուղում:

1987 թվականից մինչև 1989 թվականը ծառայել է ԽՍՀՄ բանակում:

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1990 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է Վարդենիսի «Տորֆ» արտադրական միավորման կադրերի բաժնում` որպես բաժնի պետ:

1993 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Լուսակունքի գյուղական խորհրդում` որպես նախագահի տեղակալ:

1997 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Վարդենիսի ՆԳՆ բաժնում` որպես հետաքննիչ:

2001 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում` որպես դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազությունում` որպես դատախազ:

2012 թվականի մարտի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

ԲԴԽ-25-Ո-57 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Աղվան Ալբերտի Պետրոսյան

image

Ծնվել է 1972 թվականին Երևան քաղաքում։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1993 մինչև 1999 թվականն աշխատել է Երևանի Շենգավիթի ժողդատարանի գրասենյակում՝ որպես գործավար։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2003 թվականից աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից 2018 թվականը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:

Մուշեղ Պապիկի Հարությունյան

image

Ծնվել է 1961 թվականին Վանաձոր քաղաքում։

1979 թվականից մինչև 1980 թվականը սովորել է Վանաձորի թիվ 1 պրոֆտեխուսումնարանում։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է Օդեսայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1985 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի նախկին վարչական տարածքի դատավորի պաշտոնում։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքային դատարանի նախագահի պաշտոնում։

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Լոռու մարզի դատախազությունում սկզբում՝ որպես քննիչ, այնուհետև՝ ավագ քննիչ, դատախազի օգնական։

2001 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2014 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-26-Ո-61 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Վարդուհի Սուրիկի Հովնանյան

image

Ծնվել է 1975 թվականին Կիրովական քաղաքում։

1992 թվականից մինչև 1997 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

1997 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում սկզբում՝ իրավաբանական բաժնի իրավաբանի, այնուհետև՝ նույն բաժնի երկրորդ կարգի մասնագետի, ապա՝ նույն բաժնի առաջին կարգի մասնագետի, ապա մինչև 2001 թվականը՝ նույն բաժնի գլխավոր մասնագետի, վերջում` նույն բաժնի պետի պաշտոններում։

1997 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանում՝ որպես դասախոս։

1998 թվականից աշխատում է Հ.Թումանյանի անվան Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս։

2000 թվականից անդամագրվել է Հայ փաստաբանների միջազգային միությանը։

2006 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Սուսաննա Վասիլի Գզոգյան

image

Ծնվել է 1983 թվականին Երևան քաղաքում:

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2005 թվականից մինչև 2007 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:

2007 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2004 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է «Դոլֆին» ՍՊԸ-ում՝ որպես իրավաբան:

2007 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում նախ՝ դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Նաիրա Միշայի Մխիթարյան

image

Ծնվել է 1965 թվականին, Երևան քաղաքում:

1985 թվականին ավարտել է Երևանի ֆինանսատնտեսագիտական տեխնիկումը՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2003 թվականին ավարտել է ՌԴ Մոսկվայի սերվիսի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1985 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է ՀՍՍՀ արդարադատության մինիստրության գարսենյակում՝ որպես ցրիչ:

1986 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Երևանի Մաշտոցի շրջանի դատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար:

1998 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, նախ՝ դատավորի օգնական, ապա՝ ավագ օգնական:

2010 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Սլասար» ՍՊԸ-ի տնօրեն:

2015 թվականից 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արադարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից 2017 թվականն աշխատել է «Սլասար» ՍՊԸ-ի իրավաբան:

2017 թվականի հունիսի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Ալֆրեդ Մաքսիմի Վարդանյան

image

Ծնվել է 1984 թվականին, քաղաք Երևանում:

2007 թվականին ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետը, 2015 թվականին՝ Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

2007 թվականից 2009 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009 թվականից 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար:

2012 թվականից 2017 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2012 թվականից 2016 թվականը դասավանդել է Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջում (ՀՀ կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է որպես Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջ):

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Արամ Համլետի Մկրտչյան

image

Ծնվել է 1972 թվականին, քաղաք Երևանում։

1995 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1996 թվականին ավարտել է ՀՀ պաշտպանության նախարարության բարձրագույն զինվորական բազմաբնույթ հրամանատարական ուսումնարանի (ներկայումս` ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ) մեկամյա դասընթացները, ստացել ռազմական իրավաբանի որակավորում։

1996 թվականից 2000 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ իրավաբանական բաժնի պայմանագրա­իրավական բաժանմունքում՝ որպես սպա, ապա` ավագ սպա։

2000 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսներին աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի վարչական ապարատի վերլուծական և հսկողական խմբի պետ։

 2000 թվականից 2001 թվականն աշխատել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի վարչական ապարատի գրասենյակում՝ որպես իրավաբան։

2001 թվականից 2008 թվականն աշխատել է  ՀՀ պաշտպանության նախարարի վարչական ապարատի իրավաբանական վարչության պայմանագրաիրավական բաժնում՝ որպես բաժնի պետ։

2008 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ N զորամասի իրավաբանական վարչությունում՝ որպես պայմանագրաիրավական բաժնի պետ։

2009 թվականից 2012 թվականն աշխատել է ՀՀ ՊՆ N զորամասի մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում՝ որպես ավագ

սպա-իրավաբան։

2012 թվականից 2017 թվականն աշխատել է որպես ՀՀ ոստիկանության զորքերի իրավական ապահովման բաժանմունքի պետ։

2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է Արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

2017 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես վարչության պետի տեղակալ։

ԲԴԽ-25-Ո-53 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է  Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Դիանա Աշոտի Ղուկեյան

image

Ծնվել է 1986 թվականին, քաղաք Երևանում:

2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը,  2008 թվականին՝ մագիստրատուրան:

2009 թվականին ընդունվել է ԳԱԱ Փիլիսոփայութան, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի ասպերանտուրա /միջազգային իրավունք մասնագիտացմամբ/:

2009 թվականից 2011 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2011 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության

աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնում՝ որպես առաջատար մասնագետ:

2014 թվականի հունվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:

2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության

աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության քրեական և վարչական  գործերով բաժնի պետ:

2015 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում:

2016 թվականից առ այսօր դասավանդում է ՀՀ արդարադատության ինստիտուտում:

2017 թվականին ուսանել է ԱՄՆ Թավթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում:

ԲԴԽ-61-Ո-169 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով նշանակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Սուրեն Ժորայի Բաղդասարյան

image

Ծնվել է 1960 թվականին Տավուշի մարզի Շնող գյուղում։

1977 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Այրումի պահածոների գործարանում՝ որպես բանվոր։

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

Համալսարանը ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել ՀՀ Փաստաբանների կոլեգիայում և մինչև 1991 թվականն աշխատել է Թումանյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Թումանյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Աղասի Արշակի Մկոյան

image

Ծնվել է 1960 թվականին Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղում։

1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1981 թվականին տեղափոխվել է մշտական բնակության ՌԴ Վոլգոգրադ քաղաք, որտեղ աշխատել է նախկին ԽՍՀՄ ՆԳՆ բարձրագույն քննչական դպրոցում՝ որպես գազաեռակցող։

1982 թվականին ընդունվել է հիշյալ դպրոցի քննչական ֆակուլտետը, որն ավարտելուց հետո աշխատանքի է անցել ՌԴ Ռոստովի մարզի Զավետնոյե շրջանի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1989 թվականին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն և աշխատել Սպիտակի ՆԳ բաժնում՝ որպես քննիչ։

1990 թվականին տեղափոխվել է Վանաձորի ՆԳ վարչություն, որտեղ մինչև 1992թվականը ամիսն աշխատել է քննիչ։ Այնուհետև տեղափոխվել է Գուգարքի կայազորի զինվորական դատախազություն, որտեղ աշխատել է ավագ քննիչ, իսկ 1994 թվականից՝ դատախազի օգնական։

1996 թվականից աշխատել է անհատ ձեռներեց իրավաբան, զբաղվել փաստաբանական գործունեությամբ։

1997 թվականից աշխատել է ՀՀ ՊՆ Լոռու մարզի կայազորի զինվորական ոստիկանությունում սկզբում՝ որպես քննիչ, ապա՝ քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։

1999 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

2000 թվականից մինչև 2001 թվականը հիմնական աշխատանքի հետ զուգահեռ դասախոսել է Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանում։

Գնել Ժորայի Զաքարյան

image

Ծնվել է 1975 թվականին, Տաշիր քաղաքում:

1981 թվականից մինչև 1991 թվականը սովորել է Տաշիր քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

1996 թվականից մինչև 1998 թվականը ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, ստացել է ավագ լեյտենանտի զինվորական կոչում, հանդիսանում է պահեստազորի սպա:

1999 թվականին զբաղեցրել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի աշխատակազմի դատական նիստերի քարտուղարի պաշտոնը:

2000 թվականից զբաղեցրել է նույն դատարանի դատավորի օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Աշոտ Սուրենի Խաչիկյան

image

Ծնվել է 1954 թվականին Նոյեմբերյան քաղաքում:

1991 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Դիլիջանի ժողդատարանում՝ որպես դատավոր:

1999 թվականին աշխատել է ՀՀ ԴԱՀԿ Տավուշի մարզային ստորաբաժանման պետի պաշտոնում:

2000 թվականից մինչև 2016 թվականը աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2016 թվականի փետրվարի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իարվասության դատարանի դատավոր:

Արիստակես Վարդանի Սիսակյան

image

Ծնվել է 1957 թվականին Կոտայքի մարզի Կոտայք գյուղում։

1974 թվականից մինչև 1982 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1986 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում՝ որպես նախարարի օգնական, իսկ այնուհետև՝ դատական մարմինների վարչությունում։

1999 թվականից զբաղեցրել է Վայոց Ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը։

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հովհաննես Ռաֆիկի Ավագյան

image

Ծնվել է 1981 թվականին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում:

1997 թվականին ավարտել է Աբովյան քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:

2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:

2005 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան:

2009 թվականին ավարտել է Երևանի «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագետի որակավորում:

2005 թվականից մինչև 2007 թվականը աշխատել է «Բիոլինկ» ՍՊԸ-ում՝ որպես գործադիր տնօրեն:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Երևանի պետական բժշկական համալսարանի իրավաբանական բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի գործավարի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի օգնականի, ավագ օգնականի, պալատի նախագահի ավագ օգնականի պաշտոնները:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2015 թվականի փետրվարի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-25-Ո-56 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 17-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Արման Վարդանի Օհանյան

image

Ծնվել է 1982 թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքում:

2003 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի բակալավրիատը` տնտեսագետի մասնագիտությամբ:

2000 թվականից 2003 թվականն աշխատել է «Մարաշ» ՍՊԸ-ում` որպես գլխավոր հաշվապահի տեղակալ:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում, նախ` ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության բյուջետային բաժնում` որպես մասնագետ, ապա` ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի բյուջետային բաժնում` որպես մասնագետ:

2006 թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան` իրավագիտություն մասնագիտությամբ:

2006 թվականից 2008 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային բաժնում` որպես ավագ մասնագետ:

2008 թվականից 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:

2009 թվականից 2014 թվականն աշխատել է «Երևանի Կոնյակի Գործարան» ՓԲԸ-ում, նախ` Երևանի գլխամասային գործարանի ինֆորմացիոն-անալիտիկ բաժնում` որպես մասնագետ, ապա` իրավաբանական բաժնում` որպես իրավաբան, ապա` գործադիր տնօրենի տեղակալի անձնակազմում` որպես Հայկական կոնյակագործների միության կոորդինատոր:

2014 թվականի մարտ ամսից մինչև մայիս ամիսն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի օգնական:

2014 թվականի մայիս ամսից մինչև օգոստոս աշխատել է որպես ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալի, ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի օգնական:

2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ նոտարական պալատում` որպես աշխատակազմի ղեկավար:

2016 թվականի հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ԲԴԽ-9-Ո-36 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի հրամանագրով  նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գոռ Լյովայի Շահբազյան

image

Ծնվել է 1977 թվականին, Երևան քաղաքում:

1999 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1991թվականից մինչև 2001թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2001 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես ստաժոր-քննիչ:

2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազությունում՝ որպես քննիչ:

2007 թվականին եղել է ՀՀ Կոտայքի մարզի դատախազի օգնական:

2007 թվականից մինչև 2010 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ:

2010 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության դատախազ:

2013 թվականին աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ:

2015 թվականից մինչև 2017 թվականը եղել է ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 30-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գեղամ Մերուժանի Մարգարյան

image

Ծնվել է 1986 թվականին Եղվարդ քաղաքում:

2009 թվականին ավարտել է Հյուսիսային համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, իսկ 2012 թվականին՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման մագիստրատուրան:

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատական կարգադրիչ:

2008 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես գրասենյակի գործավար:

2011 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2015 թվականի փետրվար ամսից մինչև դեկտեմբեր ամիսը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2016 թվականից մինչև 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության վարչության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտերի բաժնում` որպես մասնագետ:

ՀՀ Նախագահի 2017 թվականի մարտի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Գագիկ Զենիկի Հեբոյան

image

Ծնվել է 1965 թվականին Երևան քաղաքում։

1983 թվականից մինչև 1985 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1987 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1985 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Պետական արբիտրաժում։

1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Հայքիմմեքենա ԳԱՄ-ում՝ որպես իրավախորհրդատու։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի արձանագրային հրատարակչական բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1993 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի, այնուհետև՝ ՀՀ Ազգային ժողովի իրավաբանական ծառայությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչությունում՝ որպես ավագ խորհրդատու։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Մեխակ Կառլենի Գևորգյան

image

Ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։

1990 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2002 թվականից մինչև 2004 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է «Քանաքեռի ալյումինի գործարան»-ում՝ որպես իրավախորհրդատու։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է ՀՀ ներքին գործերի նախարարության պահպանության վարչությունում՝ որպես նյութատեխնիկական մատակարարման բաժնի տեսուչ։

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Երևանյան մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»-ում՝ որպես իրավախորհրդատու:

1989 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է «Կրիստալ-1» վարձակալական ձեռնարկությունում` որպես ավագ իրավախորհրդատու:

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության մասնագետ:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության բանկային օրենսդրության զարգացման և մեթոդաբանության բաժնի պետ:

1997 թվականին աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում` որպես իրավաբանական վարչության ավագ խորհրդական:

1997 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ:

1998 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում` որպես ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ- վարչության պետ:

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է «Ֆիդելիթի իրավական խումբ» ՍՊԸ-ի տնօրեն:

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես վերահսկողության վարչության պետ:

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2003 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ արժեթղթերի հանձնաժողովում` որպես աշխատակազմի ղեկավար:

2005 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես աշխատակազմի ղեկավար:

Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2012 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-13-Ո-20 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Աննա Սեյրանի Արզումանյան

image

Ծնվել է 1979 թվականին, ՀՀ Սյունիքի մարզի Խոզնավար գյուղում:

2001 թվականին ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետի, դատական փորձագետի որակավորմամբ:

2002 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում` որպես դատական նիստերի քարտուղար:

2006 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում` որպես դատավորի օգնական:

2012 թվականին ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր:

2012 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է «Արցախբանկ» ՓԲԸ-ում, նախ` որպես իրավաբանական դեպարտամենտի ՀՀ տարածքում իրավական սպասարկման բաժնի մասնագետ, ապա` առաջին կարգի մասնագետ, վերջում` իրավաբանական վարչության իրավաբանական ծառայությունների բաժնի գլխավոր մասնագետ:

2015 թվականից մինչև 2016 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ՀՀ Նախագահի 2016 թվականի հուլիսի 14-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

 

Վարդան Ներսիկի Ստեփանյան

image

Ծնվել է 1956 թվականին Արարատի մարզի Արարատ գյուղում։

1979 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1979 թվականից մինչև 1981 թվականը զբաղվել է փասատաբանական գործունեությամբ։

1981 թվականից մինչև 1985 թվականն աշխատել է ՀՍՍՀ Արդարադատության նախարարության դատական մարմինների վարչության ժողդատարանների կազմակերպական բաժնի խորհրդատու, իսկ 1985 թվականից մինչև 1988 թվականը՝ նույն բաժնում՝ որպես ավագ խորհրդատու։

1988 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՍՍՀ դատախազության քրեական գործերի քննության վերահսկող բաժնում՝ որպես դատախազ։

1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Երևան քաղաքի Օրջոնիկիձեի շրջժողդատարանի ժողդատավոր, ապա` դատարանի նախագահ:

1996 թվականից մինչև 1999 թվականը հանդիսացել է Երևան քաղաքի Էրեբունու շրջանի ժողդատարանի նախագահ:

1999 թվականից մինչև 2000 թվականը զբաղեցրել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետի պաշտոնը։

2000 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության «Զվարթնոց» մաքսատան պետ։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության Արարատյան տարածքաշրջանային մաքսատան պետի տեղակալ։

2001 թվականին աշխատել է ՀՀ Պետական եկամուտների նախարարության հետաքննության վարչության պետ։

2001 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարությունում՝ որպես իրավաբանական վարչության պետ։

2002 թվականից մինչև 2003 թվականը հանդիսացել է ՀՀ Արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության պետ։

2003 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի վերահսկողության վարչության պետ։

2007 թվականին աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական։

2008 թվականից մինչև 2018 թվականը զբաղեցրել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Հովհաննես Խաչիկի Ղազարյան

image

Ծնվել է 1975 թվականին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում:

1997 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1997 թվականն աշխատել է Երևանի թիվ 3 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես բժիշկ-ինտերն:

1997 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Երևանի թիվ 10 ստոմատոլոգիական պոլիկլինիկայում` որպես բժիշկ-ստոմատոլոգ:

2001 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2001 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես դատարանի անդամի (դատավորի) օգնական:

2008 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` որպես նախագահի օգնական:

ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի հայցորդ է, մի շարք գիտական հոդվածների հեղինակ:

2012 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Լիլիթ Ռաֆիկի Խաչատրյան

image

Ծնվել է 1971 թվականին Գյումրի քաղաքում:

1988 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է «Գյումրի- Տեքստիլ» Բ/Ը -ում` որպես փաթեթավորող:

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1992 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է «Կոոպերատիվ Հովարտ» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

1994 թվականից մինչև 2008 թվականը եղել է ՀՀ փաստաբանների պալատի անդամ, աշխատել է Գյումրու փաստաբանների գրասենյակում` որպես փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է հանրային պաշտպան:

2007 թվականից մինչև 2008 թվականը համատեղության կարգով աշխատել է «Լամի Ռիելթի» ՍՊԸ-ում` որպես իրավախորհրդատու:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության դատական վիճակագրության բաժնում` որպես մասնագետ:

2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` ավագ մասնագետ:

2011 թվականի հոկտեմբերի 17-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Գագիկ Վոլոդյայի Հովհաննիսյան

image

Ծնվել է 1972 թվականին Գյումրի քաղաքում։

1989 թվականից մինչև 1994 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1995 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ:

1999 թվականից մինչև 2002 թվականը զբաղեցրել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿԾ Շիրակի մարզային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնը։

2002 թվականից աշխատել է ՀՀ Տնտեսական դատարանի անվճարունակության մասին գործեր քննող դատավորի պաշտոնում։

2006-2014թթ. աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ

2014 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ:

ԲԴԽ-15-Ո-27 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Իվան Զավենի Բաղմանյան

image

Ծնվել է 1984 թվականին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի մանկավարժության և հոգեբանության ֆակուլտետի բակալավրիատը, 2007 թվականին՝ մագիստրատուրան։

2007-2009 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2011 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, 2017 թվականին՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության մագիստրատուրան։

2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախ՝ որպես դատավորի գործավար, ապա՝ դատավորի օգնական։

2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2013 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։

2013 թվականին ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը և ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։

2015 թվականից աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչությունումում՝ որպես դատական պրակտիկայի ամփոփմանբաժնի ավագ մասնագետ։

2016 թվականից մինչև 2017 թվականը հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

ԲԴԽ-23-Ո-45 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 13-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Ադրինե Հովհաննեսի Ղուկասյան

image

Ծնվել է 1979 թվականին, քաղաք Երևանում:

1998 թվականին ավարտել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:

2003 թվականին ավարտել է Երևանի «Գրիգոր Զոհրապ» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2005 թվականի փետրվարից հուլիս ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես խորհրդական:

2005 թվականից 2006 թվականն աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության դատական պրակտիկայի և դատական վիճակագրության բաժնի մասնագետ:

2006 թվականի հունվարից սեպտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի դատական պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:

2006 թվականից 2007 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի

պրակտիկայի ամփոփման և դատական վիճակագրության վարչության մասնագետ:

2007 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2013 թվականի ապրիլ-մայիս ամիսներին աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում որպես դատավորի օգնական:

2017 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2018 թվականի հունվարից հոկտեմբեր ամիսներն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների ծառայությունում՝ որպես մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար:

ԲԴԽ-40-Ո-107 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 4-ի հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

 

Գոռ Վահեի Հարությունյան

image

Ծնվել է 1987 թվականին, քաղաք Երևանում:

2004 թվականից 2008 թվականը սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2008 թվականից 2010 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2011 թվականից 2016 թվականն աշխատել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական:

2016 թվականին աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2015 թվականից 2016 թվականը սովորել և ավարտել է ՀՀ փաստաբանական դպրոցը:

2016 թվականին ստացել է ՀՀ փաստաբանական գործունեության արտոնագիր:

2016 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ:

2018 թվականին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

2019 թվականի փետրվարի 7-ի ԲԴԽ-9-Ո-34 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 12-ի ՆՀ-45-Ա հրամանագրով նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Աշոտ Զավենի Մանուկյան

image

Ծնվել է 1956 թվականին Ախուրյանի շրջանի Հովունի գյուղում։

1980 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1981 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՆԳՆ կադրերի գլխավոր վարչությունում՝ որպես քննիչ, ապա՝ ավագ քննիչ, քննչական բաժանմունքի պետ, այնուհետև՝ պետի տեղակալ։

1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գյումրու կայազորի զինդատախազությում՝ որպես դատախազի օգնական։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Արթիկի նստավայրում՝ որպես դատավոր։

2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ Ախուրյանի մասնաճյուղում՝ որպես իրավախորհրդատու։

2001 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Անահիտ Ալվարոյի Թումանյան

image

Ծնվել է 1973 թվականին Կապան քաղաքում։

1991 թվականից մինչև 1996 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է Արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտում՝ որպես դասախոս։

1999 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատարանի նախագահի օգնական։

2003 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում դատավորի պաշտոնում։

2008 թվականի հունվարի մեկից աշխատել է Հարավային քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի փետրվարի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

 

Նապոլեոն Գրիշայի Օհանյան

image

Ծնվել է 1963 թվականին Կապան քաղաքում։

1981 թվականին մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1984 թվականին աշխատանքի է ընդունվել Կապանի ոստիկանությունում՝ որպես շարքային միլիցիոներ։

1986 թվականից մինչև 1992 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժնում։

1991 թվականին նշանակվել է Կապանի ոստիկանության բաժնի հետաքննիչ, իսկ 1992 թվականից՝ քննիչ։

1994 թվականին տեղափոխվել է Կապանի միջշրջանային դատախազություն և աշխատել քննիչի պաշտոնում։

1996 թվականին նշանակվել է Կապանի միջշրջանային դատախազի օգնական։

1999 թվականին նշանակվել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական, իսկ 2007 թվականին՝ մարզի դատախազի տեղակալ։

2007 թվականից առ այսօր աշխատում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հրաչյա Գագիկի Մեխակյան

image

Ծնվել է 1988 թվականին, քաղաք Երևանում։

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը։

2014 թվականին Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։

2009 թվականից 2011թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2011 թվականից 2013 թվականն աշխատել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնականի բաժնում՝ որպես հետաքննիչ։

2013 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչությունում՝ որպես կրտսեր մասնագետ։

2015 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման և վիճակագրության վարչության դատական պրակտիկայի ամփոփման բաժնում՝ որպես կրտսեր մասնագետ։

2018 թվականի փետրվար- սեպտեմբեր ամիսներին անդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր:

ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի դեկտեմբերի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

 

Մուրադ Մարտինի Հովակիմյան

image

Ծնվել է 1962 թվականին Երևան քաղաքում։

1980 թվականին ընդունվել է Երևանի «Մեքենաշինական» տեխնիկումի գործիքային արտադրության ֆակուլտետի երեկոյան բաժինը։

1980 թվականից մինչև 1982 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

Ուսումը տեխնիկումում ավարտել է 1986 թվականին և ստացել տեխնիկ-մեխանիկի որակավորում։

1987 թվականից մինչև 1993 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում։

1991 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է Երևանի «Էլեկտրալամպերի» գործարանի իրավաբանական բաժնում՝ որպես իրավախորհրդատու։

1995 թվականը մինչև 1999 թվական աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում` որպես առաջին կարգի խորհրդատու, 1997 թվականից` առաջատար խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական։

2000 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ֆինանսական վերահսկողության գլխավոր վարչությունում՝ որպես վարչության պետի իրավական խորհրդական։

2001 թվականից մինչև 2002 թվականը «Ֆրանս-հայկական մասնագիտական կենտրոն» հիմնադրամում դասավանդել է «Իրավունքի հիմունքներ» առարկան։

2002 թվականին ընդունվել է աշխատանքի ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրական հարցերի վարչությունում՝ որպես առաջին կարգի խորհրդատու, այնուհետև՝ որպես գլխավոր խորհրդատու։

2003 թվականից աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավական ակտերի փորձաքննության վարչության տնտեսական օրենսդրության բաժնում»՝ որպես գլխավոր մասնագետ։

2007 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Իգնատ Վազգենի Բեգլարյան

image

Ծնվել է 1955 թվականին Գորիսի շրջանի Բայանդուր գյուղում (ներկայիս Վաղատուր)։

1973 թվականից մինչև 1975 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։

1977 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի երեկոյան բաժնում` ստանալով իրավաբանի որակավորում։

1984 թվականից մինչև 1999 թվականը ծառայել է ՆԳՆ համակարգում։

1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Գնել Գեղամի Գասպարյան

image

Ծնվել է 1989 թվականին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում:

1996-2006 թթ. սովորել և ավարտել է Գավառի թիվ 2 միջն. դպրոցը:

2006-2010թթ. սովորել և ավարտել է Գավառի պետական համալսարանը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2012 թվականին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013թ. սովորել և ավարտել է ՀՀ դատախազության դպրոցը:

2013-2015թթ. սովորել և ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան՝ ստանալով կառավարման հոգեբանության մագիստրոսի աստիճան:

16.01.2014-16.03.2015թթ. աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ, այնուհետև՝ մինչև 26.02.2018թ. աշխատել է Երևանի կայազորի զինվորական դատախազության դատախազ:

2017թ.-ից հանդիսանում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի հայցորդ:

ԲԴԽ-8-Ո-32 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 6-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Ռաֆիկ Գերասիմի Մելքոնյան

image

Ծնվել է 1968 թվականին Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում:

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես դատական կարգադրիչ:

1999 թվականից մինչև 2005 թվականն աշխատել է ՀՀ Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2005 թվականից մինչև 2006 թվականը հանդիսացել է ՀՀ Գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող:

2006 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

Սամվել Կոստյայի Մարդանյան

image

Ծնվել է 1961 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

1982 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի պլանա-տնտեսագիտական ֆակուլտետը` ստանալով տնտեսագետի որակավորում:

1982 թվականից մինչև 1983 թվականը ծառայել է Խորհրդային բանակում:

1994 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1984 թվականից մինչև 1996 թվականը ծառայել է ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնում` զբաղեցնելով տեսուչի, ԲԽՍՍ-ի օպերլիազորի, բաժնի պետի տեղակալի պաշտոններ։

Մասնակցել է հայ-ադրբեջանական սահմանում ծավալված մարտական գործողություններին:

1996 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ նախկին Կրասնոսելսկի շրջանի ժողդատարանի դատավոր:

1999 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։

2004 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ, այժմ նույն դատարանում պաշտոնավարում է որպես դատավոր:

Ունի ոստիկանության փոխգնդապետի կոչում:

ՀՀ ոստիկանապետի կողմից պարգևատրվել է մարտական զենքով /«Մակարով» տեսակի ատրճանակով/:

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի կողմից պարգևատրվել է ոսկե ժամացույցով և պատվոգրով:

ՀՀ դատավորների միության կողմից պարգևատրվել է պատվոգրով:

2016 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ պարգևատրվել է <<Մխիթար Գոշ>> մեդալով՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրված ավանդի համար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա, մեկ թոռ:

Արման Աշոտի Կուրեխյան

image

Ծնվել է 1974 թվականին Իջևան քաղաքում:

1991 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` ստանալով իրավաբանի որակավորում:

1996 թվականից մինչև 1998 թվականը ժամկետային զինվորական ծառայություն է անցել ՀՀ Զինված ուժերում:

2000 թվականից եղել է ՀՀ Փաստաբանների միության, այնուհետ` ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան:

2000 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ում՝ որպես ծրագրի փաստաբան:

2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես իրավաբան:

2008 թվականից մինչև աշխատել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

ԲԴԽ-16-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

 

Սյուզաննա Սուրենի Ուլիխանյան

image

Ծնվել է 1988 թվականին, քաղաք Դիլիջանում:

2009 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:

2011թվականին ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան:

2011թվականից 2014թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2014 թվականից 2018 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ որպես դատավորի օգնական:

2017 թվականի փետրվար-սեպտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության ակադեմիայի ունկնդիր։

2018 թվականից 2019 թվականն աշխատել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական:

ԲԴԽ-12-Ո-43 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2019 թվականի փետրվարի 22-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Զոյա Շաքարի Զաքինյան

image

Ծնվել է 1958 թվականին Բերդ քաղաքում:

1984 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

1984 թվականից մինչև 1991 թվականը հանդիսացել է Սիսիան քաղաքային իրավաբանական կոնսուլտացիայի վարիչ, փաստաբան:

1991 թվականից մինչև 1993 թվականը հանդիսացել է Տավուշի շրջխորհրդի գործկոմի իրավախորհրդատու:

1993 թվականից մինչև 1994 թվականը հանդիսացել է Տավուշի շրջխորհրդի գործկոմի քարտուղարի պաշտոնակատար իրավախորհրդատու:

1994 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է Բերդ քաղաքի ռելեի գործարանում՝ որպես իրավախորհրդատու:

1995 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի հարկային տեսչությունում՝ որպես առաջատար մասնագետ-իրավաբան:

1999 թվականից մինչև 2001 թվականը հանդիսացել է ՀՀ Փաստաբանների միության անդամ:

2001 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: