ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտը (այսուհետ նաև՝ Դեպարտամենտ) ձևավորվում է ՀՀ Սահմանադրության, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքի, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան՝ «Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկն իրավունքի ուժով վերակազմակերպելու, ինչպես նաև Դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու միջոցով:

Դեպարտամենտն ապահովում է անկախ պետական մարմնի՝ Բարձրագույն դատական խորհրդի, դատարանների, դատավորների ընդհանուր ժողովի և նրա հանձնաժողովների գործունեությունը, ինչպես նաև քաղաքացիական, գանձապետական համակարգի, գնումների, ֆինանսատնտեսական և այլ գույքային իրավահարաբերություններին նշված մարմինների մասնակցությունը:

Դեպարտամենտը բաղկացած է կենտրոնական մարմնից և առանձնացված ստորաբաժանումներից: Դեպարտամենտի կենտրոնական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներն են՝ վարչությունները, ծառայությունները, բաժինները և այլ 6 կառուցվածքային ստորաբաժանումները: Դեպարտամենտի առանձնացված ստորաբաժանումներն են՝ դատարանների աշխատակազմերը և դատական կարգադրիչների ծառայությունը, որոնք էլ իրենց կազմում ունեն բաժիններ, բաժանմունքներ և այլ կառուցվածքային ստորաբաժանումներ:

Դատական դեպարտամենտի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

 

Դեպարտամենտի ղեկավար՝ Կարեն Փոլադյան

 Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5

Հեռ.՝ (010) 511-771

Կայք՝ www.court.am