ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

17.09.2019

image

Սեպտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն ընդունել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) պատվիրակության ներկայացուցիչներին:

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Ռուզաննա Հակոբյանը և քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը:

Քննարկմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի դատաիրավական բարեփոխումների և հակակոռուպցիոն ռազմավարությունների նախագծերին և այդ համատեքստում Վենետիկի հանձնաժողովի ունեցած դերին ու գործառութային հնարավորություններին:

Կիսվել