ՀԵՐՔՈՒՄ

10.03.2020

image

Analitik.am էլեկտրոնային լրատվամիջոցը երեկ լուր է հրապարակել, թե ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը վաղը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Լուրը չի համապատասխանում իրականությանը: Մտացածին են նաև անստորագիր նյութի հեղինակի այն պնդումները, թե Հ. Հովհաննիսյանը ցանկանում է իբր աղմուկով հեռանալ և մտադրություն ունի տեղավորվել Սահմանադրական դատարանում՝ սահմանադրական փոփոխություններից հետո:

Նախօրեին Հովհաննիսյանը հերքել է նաև իր կապը դերասան Սերգեյ Դանիելյանի՝ դատարանների մասին հրապարակված տեսահոլովակի պատրաստման հետ:

Լրատվամիջոցներին հորդորում ենք լուր հրապարակելուց առաջ չզլանալ և տեղեկությունների իսկությունը փորձել ճշտել հատկապես առաջին աղբյուրից՝ ակամա ապատեղեկատվություն տարածողի չվերածվելու համար: Առավել ևս, որ Բարձրագույն դատական խորհուրդը որդեգրել և իրականացնում է հանրության և, մասնավորապես, ԶԼՄ-ների հետ հաշվետվողական և բաց աշխատելու քաղաքականություն:

 

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

Կիսվել