ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ԵԴ/9928/02/20 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.06.2020

image

Ո՞ր դեպքում առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները կարող են 09.02.2018թ. ընդունված և 09.04.2018թ. ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի գործողության ժամանակահատվածում հարուցված քաղաքացիական գործերն ըստ ենթակայության հանձնել Սնանկության դատարանի քննությանը «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) գործողության համատեքստում

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ սնանկության դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) որոշման հիման վրա 08.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/9928/02/20 գործի ենթակայության հարցը: Նշված որոշմամբ համեմատական վերլուծության են ենթարկել մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի և 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի մի շարք կարգավորումներ, որոնք դատական պրակտիկայում ընդհանրապես և թիվ ԵԴ/9928/02/20 գործով մասնավորապես հարուցել են իրավակիրառման որոշ խնդիրներ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել դատական պրակտիկայի համար խնդրահարույց հետևյալ հարցադրումներին՝

  1. ինչպես մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով, այնպես էլ՝ 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված են արդյո±ք այնպիսի հանգամանքներ, որոնց բացակայությունը՝ գործի քննությամբ պարզելուց հետո միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները կարող են վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին հարց քննարկել,
  2. կարող են արդյո±ք «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ազգային ժողովի կողմից 12.12.2019թ. ընդունված թիվ ՀՕ-294-Ն օրենքի (ուժի մեջ է մտել 15.04.2020թ.) կարգավորումները կիրառվել մինչ այդ օրենքի ուժի մեջ մտնելը Սնանկության դատարանի վարույթում գտնվող սնանկության գործի հետագա վարման կամ առանձին դատավարական գործողությունների կատարման գործընթացում,
  3. որո±նք էին մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն պահանջները, որոնց վերաբերյալ քաղաքացիական գործում փաստերի առկայությունը կարող էր միայն թույլ տալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին՝ վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին կատարել իրավաչափ եզրահանգում,

4) որո՞նք են 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքով սահմանված այն պահանջները, որոնց վերաբերյալ քաղաքացիական գործում փաստերի առկայությունը կարող է միայն թույլ տալ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին՝ վարույթ ընդունած քաղաքացիական գործերն ըստ ենթակայության Սնանկության դատարանի քննությանը հանձնելու մասին կատարել իրավաչափ եզրահանգում,

5) կարող է արդյո՞ք նախնական դատական նիստի ընթացքում քննարկվել ենթակայության (առարկայական ընդդատություն) կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարց:

Բարձրացված հարցադրումների կապակցությամբ համակարգային վերլուծությունների արդյունքում ներկայացնելով դատական պրակտիկայի համար ուղղորդող նշանակություն ունեցող եզրահանգումներ՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանները քաղաքացիական գործերը 15.04.2020թ. ուժի մեջ մտած թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Սնանկության դատարան ըստ ենթակայության ուղարկելիս, ի թիվս այլ հանգամանքների, պետք է պարզեն Սնանկության դատարանում վարվող սնանկության գործը հարուցվել է մինչև 15.04.2020 թվականը (օրենքի ուժի մեջ մտնելը), թե հարուցվել է 15.04.2020 թվականից հետո: Սա է այն սահմանագիծը, որ առաջին ատյանի դատարանները պետք է նկատի ունենան կիրառելի իրավունքի նորմերն ընտրելու գործընթացում:

Կիսվել

ֆայլեր