ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԹԻՎ ԵԴ/0354/11/20 ԳՈՐԾՈՎ ԸՆԴԴԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՃԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.06.2020

image

Թիվ ԵԴ/0354/11/20 գործով 01.06.2020 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն անդրադարձել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարան ներկայացվող բողոքների ընդդատության առանձնահատկություններին

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Վ. Գրիգորյան) դիմումի հիման վրա 01.06.2020թ. որոշմամբ լուծել է թիվ ԵԴ/0354/11/20 գործի տարածքային ընդդատության հարցը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի՝ արդար դատաքննության բաղադրատարրը համարվող՝ «օրենքի հիման վրա ստեղծված դատարանի» չափանիշների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում քննարկել է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում դատարան ներկայացվող բողոքների ընդդատության առանձնահատկությունները։ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը փաստել է, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններում ներկայացված բողոքների ընդդատության հարցը լուծելիս ելակետային է համարվում ոչ միայն կայացված որոշմամբ, տրված հանձնարարականով կամ որևէ գործողությամբ անձի իրավունքները որոշակիորեն շոշափելու հանգամանքը, այլև անձի իրավունքներին ու օրինական շահերին անմիջականորեն միջամտելու հանգամանքը, ինչն էլ հենց ուղենիշային է դատական վերահսկողության առարկա հանդիսացող մինչդատական վարույթի ընթացքում դատարան ներկայացվող բողոքի տարածքային ընդդատությունը որոշելիս։ Այլ խոսքով, մինչդատական վարույթի ընթացքում դատական վերահսկողության օբյեկտ հանդիսացող բողոքի ընդդատության հարցերի վերաբերյալ օրենսդրական կանոնակարգումների բացակայության պայմաններում, տվյալ բողոքն ընդդատյա է այն դատարանին, որի տարածքում տեղակայված է անձի իրավունքներին ու օրինական շահերին անմիջականորեն միջամտող որոշում կայացրած մարմինը։

Կիսվել

ֆայլեր