Նորություններ

RSS
image

09.03.2020

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2020 թվականի մարտի 13-ին կայանալիք Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության վերաբերյալ

 

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի փետրվարի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի:

Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 5 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ 4 դատավորի անուն.

 

Հ/հ

Թեկնածուի

ազգանունը, անունը, հայրանունը,

դատարանի անվանումը,

դատավորի մասնագիտացումը

  1.  

Անտոնյան Սուրեն Ռաֆիկի

(Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատ)

  1.  

Բարսեղյան Արտակ Հակոբի

(Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատ)

  1.  

Հակոբյան Գոռ Գագիկի

(Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատ)

  1.  

Միքայելյան Ստեփան Կարոյի 

(Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և

վարչական պալատ)

image

06.03.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՎՈՐ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԽԱՂԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՀԵՏ ԶՐՈՒՅՑԻ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 123-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ Խորհրդի կողմից նախօրոք տարածվել էր հայտարարություն՝ Վերաքննիչ դատարանների դատավորների թափուր տեղերը համալրելու նպատակով հավակնորդների ցուցակները կազմելու մասին:

Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու համար Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել 13 դիմում, որոնցից 12-ը /10 դատավոր, 2 իրավաբան-գիտնական/՝ վարչական մասնագիտացման բաժնում, իսկ 1-ը՝ քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով:

Սույն թվականի մարտի 6-ին կայացած նիստում Բարձրագույն դատական խորհուրդը, քննարկելով Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման և հաստատման վերաբերյալ հարցը, զրույցի էր հրավիրել ցուցակում ընդգրկվելու դիմում ներկայացրած թվով 13 թեկնածուների:

Բարձրագույն դատական խորհրդի նիստում գաղտնի քվեարկության արդյունքում Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական և վարչական մասնագիտացման բաժինների համալրման համար Խորհրդի կողմից անհրաժեշտ ձայներ ստացան.

 

Վարչական մասնագիտացում.

1. Նահապետյան Էդվարդ – Վարչական դատարանի դատավոր

2. Հակոբյան Լիանա – Վարչական դատարանի դատավոր

                                                                                                         3. Գևորգյան Կարեն – Իրավաբան-գիտնական

 

                                                                                                          Քրեական մասնագիտացում.

                                                                                                          1.Մաթևոսյան Աննա – Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր 

                                                                                                                                                   իրավասության դատարանի դատավոր

image

06.03.2020

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԲԴԽ ԴԱՏԱՎՈՐ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Դատական դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ՝ տեղեկացվում է, որ, ելնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորումներից, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուն սույն թվականի մարտի 7-ի և 8-ին՝ ոչ աշխատանքային շաբաթ և կիրակի օրերին, քվեաթերթիկում իր անունը չներառելու մասին դիմում ներկայացնելու ցանկության առկայության դեպքում կարող է այն ուղարկել departament.datakan@mail.ru կամ dat.varch@mail.ru էլեկտրոնային հասցեներին, կամ 091-99-99-04, 095-11-11-71 հեռախոսահամարներին (նաև Viber, WhatsApp), կամ ժամը՝ 09:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում ներկայացնել Դատական դեպարտամենտի կենտրոնական մարմին՝ Կորյուն 17 հասցեով:

image

27.02.2020

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՈՐՈՇՈՒՄ

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր, հրապարակելով Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումը, որոշեց Արայիկ Մելքումյանի դիմումը բավարարել մասնակի:

Որոշումը՝ հղումով

image

26.02.2020

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արայիկ Մելքումյանի դիմումի հիման վրա՝ Բարձրագույն դատական խորհրդի կողմից 14.02.2019 թվականին ընդունված ԲԴԽ-8-Ո-Կ-4 որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու հարցի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշման հրապարակումը նշանակվել է սույն թվականի փետրվարի 27-ին ժամը՝ 15:00-ին Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում /ք. Երևան, Կորյուն 17/: