Նորություններ

RSS
image

14.02.2020

ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ՖՈՏՈՇԱՐՔՈՎ

Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Գաբրիելյանին՝ քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճանը և Կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանին` արդարադատության գեներալ-մայորի կոչումը հանձնելու հանդիսավոր արարողությունը` ֆոտոշարքով

 

image

31.01.2020

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 23-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Նարեկ Աշոտի Գաբրիելյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

image

28.01.2020

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈ՛Ց ԲԱՆԱԿ

       Մեր սահմաններին գիշերուզօր մարտական հերթապահություն իրականացնող տղանե՛ր, ձեզ ուղղված շնորհակալության ու երախտիքի խոսքերն այսօր հնչելու են հայկական բոլոր օջախներում։

       Ձեր սահմանապահ առաքելության շնորհիվ մեր երկիրը խաղաղություն է վայելում, միլիոնավոր մարդիկ զբաղվում են իրենց ամենօրյա գործունեությամբ։

      Ձեր կազմակերպվածության արդյունքում է, որ 28 տարի շարունակ թշնամին զգոն է ու սարսափում է անհավասար մարտի բռնվել։ Հայոց բանակի սպայակազմի ու զինվորի ազդեցությունն է այսօր թույլ տալիս միջազգային ատյաններում արժանի հակահարված տալ թշնամական փուչ հռետորաբանությանը։

      Ուժ, կորով ու ամուր կամք՝ մեր զինվորին ու սպային, հանգստություն ու համբերություն՝ զինվորի մորը, իմաստություն ու սեր՝ զինվորական կյանքն աշխատանք դարձրած պայմանագրային զինծառայողների ընտանիքներին:

 

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Ռուբեն Վարդազարյան

image

27.01.2020

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթեց, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծեց, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուց, կարևորեց այդ առումով գործակցությունը: Պրն. Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը:

image

24.01.2020

ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել, որով Դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետ, Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, արդարադատության գնդապետ Ռոբերտ Ղազարյանին շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում: