Նորություններ

RSS
image

09.04.2018

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԿԱՅԱՑՐԵԼ Է ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 214-րդ հոդվածի համաձայն՝ (…) Բարձրագույն դատական խորհուրդն իր լիազորությունները ստանձնում է Հանրապետության նախագահի լիազորությունների ավարտման օրը:

Այսօր՝ ապրիլի 9-ին, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը հրավիրել է նիստ, որի ընթացքում հանդես է եկել ելույթով:

Գագիկ Հարությունյանը բարձրագույն դատական խորհրդի անդամներին շնորհավորել է լիազորությունների ստանձման կապակցությամբ և ընդգծել, որ Բարձրագույն դատական խորհուրդն իր սահմանադրական առաքելությունն իրականացնելու ճանապարհին մեծածավալ աշխատանք կատարելու խնդիր ունի, սակայն դանդաղելու ժամանակ չունի:

Խորհրդի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի անդամներին մաղթել է բեղմնավոր և արդյունավետ աշխատանք, որից հետո Խորհուրդն անցել է աշխատանքային ռեժիմի և ընդունել որոշումներ, մասնավորապես՝ Խորհրդի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի կողմից «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված և ընդունման ենթակա իրավական ակտերն ընդունելու ժամանակացույցը:

Բարձրագույն դատական խորհրդի և Խորհրդի նախագահի կողմից հաստատվել են նաև այլ փաստաթղթեր, քննարկվել են մի շարք աշխատանքային և կազմակերպչական բնույթի հարցեր:

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

image

05.03.2018

ԿԱՅԱՑԵԼ Է ԲԱՐՁՐԱԳՈւՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 174-րդ հոդվածի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի, 166-րդ հոդվածի 8-րդ մասի հիմքով՝ 2018 թվականի մարտի 5-ին Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության սրահում հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը:

Նիստը հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով:

Օրենքով սահմանված կարգով խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:

 

Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն