1. ՀՀ ԴԸԺ էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողով.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է 1 կարգապահական վարույթ` դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքով, որն այնուհետև կարճվել է:

2. ՀՀ ԴԸԺ կարգապահական հարցերի հանձնաժողով.

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է թվով 14 կարգապահական վարույթ, որից 10-ը՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով, 4-ը՝ դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտման հիմքով:

Հարուցված 14 կարգապահական վարույթներից 7-ը կարճվել են, 3 կարգապահական վարույթների քննության արդյունքում որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին, իսկ 4 կարգապահական վարույթների քննությունը հաշվետու ժամանակահատվածում գտնվել է անավարտ վիճակում:

Լիազորությունների դադարեցման վարույթներ չեն հարուցվել:

2017 թվականի ընթացքում ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից հարուցվել է 1 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով:

3. ՀՀ արդարադատության նախարար.

ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 3 կարգապահական վարույթ, որից 1-ը` նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով, իսկ 2-ը` դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտման հիմքով:

Հարուցված 3 կարգապահական վարույթներից 1-ը կարճվել է, 1 կարգապահական վարույթի քննության արդյունքում որոշում է կայացվել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ դիմել Բարձրագույն դատական խորհրդին, իսկ 1 կարգապահական վարույթի քննությունը հաշվետու ժամանակահատվածում գտնվել է անավարտ վիճակում:

Լիազորությունների դադարեցման վարույթներ չեն հարուցվել:

2017 թվականի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարի կողմից հարուցվել է 1 կարգապահական վարույթ` նյութական և դատավարական իրավունքի նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման հիմքերով:

4. ՀՀ բարձրագույն դատական խորհուրդ

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումներ հաշվետու ժամանակահատվածում չեն հրապարակվել:

ՀՀ բարձրագույն դատական խորհրդի կողմից հաշվետու ժամանակահատվածում «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի (դատավորի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատի կամ հիվանդության առկայությունը, որի հետևանքով այլևս ի վիճակի չէ կատարելու դատավորի լիազորությունները կամ հրաժարվել է անցնել սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված պարտադիր բժշկական զննությունը) հիմքով դադարեցվել են թվով 3 դատավորների լիազորություններ:

 

Վերադառնալ