ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

27.06.2018թ.

Սույն թվականի հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել էր հայտարարություն Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի կազմման վերաբերյալ:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել սույն թվականի հունիսի 26-ը ներառյալ:

26.06.2018թ. ժամը 18.00-ի դրությամբ Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել թվով 5 դիմում (1 դիմում ներկայացվել է փոստային առաքման եղանակով, 4-ը՝ առձեռն):

ՀՀ դատական դեպարտամենտ

26 հունիսի 2018թ.

 

Վերադառնալ