ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

29.06.2018թ.

Սույն թվականի հունիսի 14-ին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը հրապարակել էր հայտարարություն Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման անհրաժեշտության մասին:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետ էր սահմանվել սույն թվականի հունիսի 28-ը ներառյալ:

28.06.2018թ. ժամը 18.00-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկվելու մասին Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացվել թվով 35 դիմում, որոնցից 28-ը` քաղաքացիական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով, 7-ը` քրեական մասնագիտացման բաժնում ընդգրկվելու նպատակով:

ՀՀ դատական դեպարտամենտ

28 հունիսի 2018թ.

 

Վերադառնալ