Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար

04.09.2018

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավար (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Աշխատակազմի ղեկավարը՝
ա) Դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ մասնակցում է Դատական համակարգի, Դեպարտամենտի ռազմավարական և կազմակերպական խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին
բ) բացահայտում, վերլուծում և գնահատում է իր գործառույթներից բխող մասնագիտական նշանակության խնդիրներ, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը.
գ) պարբերաբար ուսումնասիրում է Աշխատակազմի գործունեությունը, բացահայտում հիմնախնդիրները, գնահատում կարիքները, դրանց հիման վրա մշակում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում դատարանի նախագահին, Դեպարտամենտի ղեկավարին:.

Աշխատակազմի ղեկավարը`
ա) ունի բարձրագույն կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի 1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) ունի իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) ունի գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) տիրապետում է առնվազն մեկ օտար լեզվի:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 28.08.2018թ.:

Մրցույթին թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրության փոփոխություններ
2. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքը.
3. ԲԴԽ-25-Ո-58 որոշում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
5. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անձնագիրը

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 04.09.2018 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

 

Վերադառնալ