Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կրտսեր մասնագետ

09.07.2018

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է կրկնակի մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կրտսեր մասնագետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Վարչության կրտսեր մասնագետը՝
ա) Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում աշխատանքի կազմակերպման ուսումնասիրություններ,
բ) Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն,
գ) նախապատրաստում է դատական ծառայողի անձնական գործերը դատական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունը,
դ) վարում է դատական ծառայողների անձնական գործերը,
ե) վարում է դատավորների անձանական գործերը,
զ) նախապատրաստում և հաշվառում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Դեպարտամենտի ղեկավարի կողմից ընդունվող հրամանները և այլ իրավական ակտերը,
է) կազմում է տեղեկանքներ դատական ծառայության թափուր պաշտոնների մասին, դատական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին,
ը) ապահովում է դատական ծառայության թափուր պաշտոնի համար մրցույթների անցկացումը,
թ) ընդունում է դատական ծառայության պաշտոնների համար հայտարարված մրցույթների հայտերը, եզրակացություն է տալիս մրցույթի մասնակցի` իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանելու մասին,
ժ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Վարչության կրտսեր մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն կրթություն.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն։

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:

Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 02.07.2018թ.:

Մրցույթի թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրության փոփոխություններ
2. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքը.
3. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
6. ՀՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման վարչության կրտսեր մասնագետ պաշտոնի անձնագիրը

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 09.07.2018թ-ին, ժամը 16:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

 

Վերադառնալ