Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության պետ

30.08.2018

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության պետ(պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում)

Վարչության պետը՝
ա) Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան ապահովում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքների իրականացումը, ինչպես նաև Դեպարտամենտի կանոնադրությամբ Վարչության և Վարչության բաժինների առջև դրված այլ գործառույթների ու խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը.
բ) ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությունների կատարումը, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին.
գ) Վարչության գործառույթների իրականացումն ապահովելու, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում է ուսումնասիրություններ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մասնագետների և փորձագետների.
դ) Դեպարտամենտի ղեկավարի և Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
ե) համակարգում է միջազգային կառույցների հետ համագործակցության, այդ թվում` միջազգային կառույցներում ՀՀ դատական համակարգը և Դեպարտամենտը ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացումը.
զ) համակարգում է ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության բարելավմանն ուղղված` միջազգային կառույցների կողմից իրականացվող միջազգային ծրագրերին դատավորների և դատական ծառայողների մասնակցությունը.
է) համակարգում է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված գանգատների կապակցությամբ ՀՀ կառավարությանն առաջադրված ՀՀ դատարաններին առնչվող հարցերի վերաբերյալ դիրքորոշումների նախապատրաստման աշխատանքների իրականացումը.
ը) համակարգում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներին HUDOC տեղեկատվական համակարգի միջոցով հետևելու և դրանց հայերեն համառոտ սեղմագրերը կազմելու աշխատանքների իրականացումը.
թ) համակարգում է կոնկրետ հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կամ ՀՀ վճռաբեկ դատարանի պալատների նախագահների դիմումի հիման վրա տեղեկանքների, եզրակացությունների և վերլուծությունների կազմման աշխատանքների իրականացումը.
ժ) համակարգում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ Դեպարտամենտի իրավական հարցերի կապակցությամբ համագործակցությունն ապահովող աշխատանքների իրականացումը.
ժա) համակարգում է լրատվամիջոցների հետ ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի կապն ապահովող աշխատանքների իրականացումը.
ժբ) համակարգում է մամուլի հրապարակումներին, այդ թվում` օրվա լրահոսին հետևելու, դրանից քաղվածքներ անելու աշխատանքների իրականացումը.
ժգ) ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության լուսաբանման աշխատանքները, այդ թվում` մամլո հաղորդագրություններ պատրաստելու, ՀՀ դատական համակարգի և Դեպարտամենտի գործունեության վերաբերյալ տեղեկություններ հրապարակելու հետ կապված հարցերի վերաբերյալ իրականացվող աշխատանքները.
ժդ) համակարգում է ՀՀ դատական համակարգի պաշտոնական ինտերնետային էջում տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև ՀՀ դատական համակարգի պաշտոնական սոցիալական էջերի վարման աշխատանքները.
ժե) իրականացնում է Վարչության անմիջական ղեկավարումը, կատարում է իր աշխատողների միջև նրանց լիազորություններից բխող աշխատանքի բաշխումը, ապահովում է աշխատանքային կարգապահությունը, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության բաժինների դատական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ) իրականացնում է Օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Վարչության պետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով նախա¬տեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) առնվազն ռուսերենի և անգլերենի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 23.08.2018թ.:

Մրցույթին թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրության փոփոխություններ
2. «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» ՀՀ օրենքը.
3. ԲԴԽ-25-Ո-58 որոշում Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին.
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
5. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության վարչության պետի պաշտոնի անձնագիրը

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 30.08.2018 թվականին ժամը`15:00-ին, դեպարտամենտի գտնվելու վայրում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

 

Վերադառնալ