Կայքը գտնվում է մշակման փուլում

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ, Իրավական վերլուծության եվ դատական հանձնարարությունների բաժնի պետ

31.07.2018

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ՝ Դեպարտամենտ) հայտարարում է բաց մրցույթ դատական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Թափուր պաշտոնի անվանումը`

ՀՀ դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ, Իրավական վերլուծության եվ դատական հանձնարարությունների բաժնի պետ (պաշտոնն ընդգրկվում է դատական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 2-ին ենթախմբում)

Վարչության պետի տեղակալ, Բաժնի պետը`
ա) Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի և Վարչության պետի հանձնարարությամբ կամ Դեպարտամենտի աշխատանքային ծրագրին համապատասխան իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները.
բ) ապահովում է Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի և Վարչության պետի հանձնարարությունների կատարումը, մասնակցում է նրանց մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, քննարկումներին և բանակցություններին.
գ) Բաժնի գործառույթների իրականացումն ապահովելու, ինչպես նաև իր առջև դրված խնդիրների իրականացման նպատակով կատարում է ուսումնասիրություններ, հրավիրում է խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մասնագետների և փորձագետների.
դ) Դեպարտամենտի ղեկավարի, Դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի և Վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, իր իրավասության շրջանակներում ներկայացնում է զեկուցագրեր, տեղեկանքներ, հաշվետվություններ և այլ փաստաթղթեր.
ե) ըստ անհրաժեշտության ներկայացնում է առաջարկություններ` կոնկրետ աշխատանքների կատարմանը մասնագետներ, փորձագետներ և գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
զ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի դատական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
է) իրականացնում է Բաժնի անմիջական ղեկավարումը և իրեն ենթակա աշխատողների միջև նրանց լիազորություններից բխող աշխատանքի բաշխումը, ապահովում է աշխատանքային կարգապահությունը.
ը) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է իրավական ակտերի նախագծերի կազմման, ինչպես նաև ներկայացված նախագծերի ուսումնասիրության և դրանց վերաբերյալ եզրակացությունների ներկայացման աշխատանքների իրականացումը.
թ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված դիմումների վերաբերյալ դիրքորոշումների ներկայացման աշխատանքների իրականացումը.
ժ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է ՀՀ սահմանադրական և վճռաբեկ դատարանների կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների, ներպետական և միջազգային իրավունքի նորմերի մեկնաբանության վերաբերյալ տեղեկանքների և եզրակացությունների նախապատրաստման աշխատանքների իրականացումը.
ժա) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Դեպարտամենտի անունից կնքվող պայմանագրերի նախագծերի իրավական փորձաքննության աշխատանքների իրականացումը.
ժբ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է դատարանում, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ հարաբերություններում Դեպարտամենտը ներկայացնելու հետ կապված աշխատանքների իրականացումը.
ժգ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է դատական հանձնարարությունների փոխանցման հետ կապված աշխատանքների իրականացումը.
ժդ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերի պատրաստման աշխատանքները.
ժե) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Հայաստանի Հանրապետության օրենքների, ենթաօրենսդրական և գերատեսչական ակտերի շտեմարանի, Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության օրենսգրքերի ժամանակագրական օրինակների, ինչպես նաև` գրադարանում առկա գրականության հաշվառման աշխատանքների իրականացումը.
ժզ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Դեպարտամենտում ուսումնական և արտադրական պրակտիկայի անցկացման աշխատանքների իրականացումը.
ժէ) իրականացնում է Oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ:

Վարչության պետի տեղակալ, Բաժնի պետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական) ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ.
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
դ) գրական հայերենի պատշաճ իմացություն.
ե) առնվազն մեկ օտար լեզվի պատշաճ իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ քաղաքացիները:

Դիմողը Դատական դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.
* գրավոր դիմում` մրցութային հանձնաժողովի անունով` նշելով այն պաշտոնը, որին հավակնում է: Դիմումի ձևը կցված է սույն հայտարարությանը, անհրաժեշտ է լրացնել այն և մնացած փաստաթղթերի հետ միասին ներկայացնել.
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.
* արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
* տեղեկանքներ` դատական ծառայողի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններով չտառապելու մասին (ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 1801-Ն որոշմամբ): Բուժհաստատությունների ցանկը կցված է սույն հայտարարությանը.
* երկու լուսանկար` 3X4 սմ չափի.
* անձնագրի պատճենը:

Դիմողը մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:

Դիմողը մրցույթին ներկայանում են անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 24.07.2018թ.:

Մրցույթին թեստավորման և հարցազրույցի փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ իրավական ակտերի ցանկը և տվյալ պաշտոնի անձնագիրը.
1. ՀՀ Սահմանադրության փոփոխություններ
2. «Դատական ծառայության մասին» ՀՀ օրենքը.
3. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի 30.08.2006թ. թիվ 01Ն որոշումը.
4. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 16.10.2007թ-ի թիվ 13Ն որոշումը.
5. ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007թ-ի թիվ 23Լ որոշումը.
6. Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի Իրավական վերլուծության վարչության պետի տեղակալ, Իրավական վերլուծության եվ դատական հանձնարարությունների բաժնի պետի պաշտոնի անձնագիրը

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Դեպարտամենտի Անձնակազմի կառավարման վարչություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա 31.07.2018թ-ին, ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757, 511-780):

 

Վերադառնալ