ԿԱՐԵՆ ԱՇՈՏԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Ծնվել է 1978 թվականին քաղաք Երևանում:

2000 թվականին ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

2005 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

2000 թվականին աշխատել է որպես «Հասկ 7x1» ԼՏԸ գլխավոր հաշվապահ։

2001 թվականից մինչև 2004 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատական նիստերի քարտուղար։

2004 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է ՀՀ տնտեսական դատարանի դատավորի օգնական։

2007 թվականից մինչև 2008 թվականն աշխատել է ՀՀ Վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական։

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի օգնական։

2009 թվականի մայիսի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2010 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր։

ՀՀ Նախագահի 2018 թվականի հունվարի 18-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր:

 

Վերադառնալ