ԱՐՄԵՆ ՕՆԻԿԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի դատավոր-անդամ,

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր


Ծնվել է 1971 թվականին:

1988-1993թթ. սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

1993 թվականից մինչև 1994 թվականը ծառայել է ՀՀ զինված ուժերում։

1995թ.-ից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ և ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզային քննչական բաժնում՝ որպես քննիչ։

1999թ.-ից աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ, իսկ 2000 թվականին նշանակվել է նույն դատախազությունում՝ որպես ավագ քննիչ։

2003-2005թթ. աշխատել է Գյումրիի կայազորի զինվորական դատախազի օգնական, այնուհետև՝ մինչև 2006 թվականը զբաղեցրել է նույն կայազորի զինդատախազի ավագ օգնականի պաշտոնը։

2005 թվականին ՀՀ ոստիկանության պետի կողմից պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով։

2006-2007թթ. աշխատել է Արարատի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2007 թվականից առ այսօր աշխատում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014-2018թթ. եղել է ՀՀ արդարադատության խորհրդի անդամ:

2018թ. մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

 

Վերադառնալ