ՀԱՅԿ ԱՐՏԱՇԵՍԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ,

Իրավաբանական գիտությունների թեկնածու


Ծնվել է 1976 թվականին:

1993-1998 թթ. սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:

1998 -1999 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

1999թ.-ին ավարտել է Ամերիկյան համալսարանը՝ ստանալով իրավունքի մագիստրոսի կոչում:

1999թ.-ին արտոնագրվել է որպես փաստաբան, դարձել ՀՀ փաստաբանների պալատի անդամ:

2005թ.-ին դասավանդել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ առևտրային իրավունքի խորացված կուրս:

2006թ.-ին ընտրվել է Փաստաբանների պալատի խորհրդի անդամ:

2007թ.-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սիլիկոնյան հովտում Synopsys կորպորացիայի կողմից պարգևատրվել է որպես Synopsys-ի լավագույն արտաքին իրավախորհրդատու:

2013թ.-ին հիմնադրել է «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերությունը:

2014թ.-ից դասախոսում է ՀՀ փաստաբանների դպրոցում` ներկայացուցչություն միջազգային արբիտրաժում և փաստաբանական հմտություններ հաշտարարությունում առարկաները:

2015թ.-ին ՀՀ արդարադատության նախարարության կողմից ստացել է արտոնագրված հաշտարարի և սնանկության գործերով կառավարչի որակավորում:

2015թ.-ին վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի «Վեճերի արդյունավետ լուծման կենտրոնում»՝ ստանալով իրավազոր հաշտարարի որակավորում:

2016թ.-ին Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության հիմնադիր ժողովի կողմից ընտրվել է կազմակերպության նախագահ:

2017թ.-ից հանդիսանում է ՄԱԿ-ի Միջազգային Առևտրային Իրավունքի Հանձնաժողովի (UNCITRAL) նախադեպային իրավունքի տեքստերի գծով ազգային թղթակից։

2017թ.-ին հիմնել և գլխավորել է «Հայաստանի արբիտրաժային միություն» հասարակական կազմակերպությունը:

2017թ.-ին Առևտրի Միջազգային Պալատի համաշխարհային խորհրդի կողմից ընտրվել է Միջազգային արբիտրաժային դատարանի անդամ (ICC IAC), նստավայրը` ք. Փարիզ:

2017-18թթ. հանդիսացել է սնանկության օրենսդրության բարեփոխման գծով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջատար փորձագետ:

2018թ. փետրվարի 28-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

Հանդիսացել է նաև՝ Առևտրաարդյունաբերական պալատին առընթեր արբիտրաժային դատարանի փոխնախագահ,

ՀՀ արդարադատության նախարարության հետ հարաբերություններում ՀՀ փաստաբանների պալատի լիազոր ներկայացուցիչ,

ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքի բարեփոխման գծով Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի փորձագետ:

Հանդիսացել է տեղական և միջազգային մի շարք գիտաժողովների և վեհաժողովների մասնակից և զեկուցող։

Հայկ Հովհաննիսյանի գիտական հոդվածներում, ելույթներում և ատենախոսությունում առաջ քաշված որոշ մտքեր և գաղափարներ օգտագործվել են ՀՀ առևտրային արբիտրաժի մասին օրենքի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նախագծերում։

 

Վերադառնալ