ԱՐԹՈՒՐ ՌԱՖԱՅԵԼԻ ԱՎԱԳՅԱՆ

Ծնվել է 1984 թվականին քաղաք Երևանում:

2005 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

2005-2007 թվականներին ծառայել է ՀՀ զինված ուժերում:

10.01.2008 թվականից մինչև 29.10.2008 թվականն աշխատել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում` որպես դատավորի գործավար:

29.10.2008 թվականից մինչև 18.04.2012 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` որպես դատավորի օգնական:

18.04.2012 թվականից մինչև 29.04.2013 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի ավագ օգնական:

2013 թվականին ավարտել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտությամբ:

2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:

2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

 

Վերադառնալ