06 հունիսի 2019

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հարգելի՛ գործընկերներ,

Նախապես հայտարարել էինք, որ հունիսի 7-ին, ժամը 10։00-ին տեղի կունենա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ներգրավմամբ Բարձրագույն դատական խորհրդի և դատարանների ՀՀ 2020-2022թթ. ՄԺԾԾ-ի և ՀՀ 2020 թվականի բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը։

Հաշվի առնելով քաղհասարակության մի շարք ներկայացուցիչների խնդրանքը՝ տեղեկացնում ենք, որ բյուջետային հայտի նախագծի հանրային քննարկումը հետաձգվում է։

Քննարկման օրվա և ժամի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։


Բարձրագույն դատական խորհրդի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

Վերադառնալ